Զառա Տոնիկյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Զառա Տոնիկյան.

Զառա Տոնիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զառա Տոնիկյան
250px
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 5, 1953 (67 տարեկան)
Երևան
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ

Զառա Տոնիկյան (անգլ.՝ Zara Tonikian, ռուս.՝ Зара Тоникян, 1953, հունվարի 5, Երևան), էստրադային ջազ երգչուհի։

Կենսագրություն

Զառա Տոնիկյանը ծնվել է Երևանում։ Երաժշտական գործունեությունն սկսել է 1970-ական թվականներին։ 1974 թ. Չեխիայում առաջինն է Հայաստանը ներկայացրել էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում և հաղթել։ Աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած ջազ նվագախմբում։ Հանդես է եկել Մոսկվայի հեռուստատեսության «Գոլուբոյ օգոնյոկ»-ներում և ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ ներկայացրել խորհրդային էստրադան Կենտրոնական հեռուստատեսությունում նկարահանված սովետա-շվեդական ծրագրում՝ Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի և այլ կոմպոզիտորների երգերով։

1992 թվականից բնակվում ու ստեղծագործում է Բելգիայում: Բելգիա տեղափոխվելուց հետո առաջին մենահամերգը ունեցել է 1994 թվականին, Կորտրեյկ քաղաքի ջազ-ակումբում։ Համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ հայտնի բեմերում, մասնակցել մի շարք փառատոնների[1]:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ


{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Զառա Տոնիկյան
Listen to this article