Զարդախաչ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Զարդախաչ.

Զարդախաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղ
Զարդախաչ
Երկիր
 
Արցախ
ՇրջանՄարտակերտի
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն125[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունզարդախաչցի
Ժամային գոտիUTC+4
##Զարդախաչ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Զարդախաչ, գյուղ ԼՂՀ [[Մարտակերտի շրջան|Մարտակերտի շրջանում]]` շրջկենտրոնից 56 կմ արևմուտք` Թարթառ գետի ձախ ափին՝ Մռավ լեռան ստորոտին՝ 900 մետր բարձրության վրա։ Հեռավորությունը` մայրաքաղաք Ստեփանակերտից 93 կմ։ Գյուղը հիմնադրվել է 1918 թվականին։ Բնակչությունը եկել է Գորիսի շրջանից։ Գյուղի մոտակա հողատարածքներից մեկում վար անելիս հողի տակից դուրս է գալիս մի մեծ խաչքար և այդ նույն տարում տեղամասի «զարդա» կոչվող ցորենի արտը առաջին և առատ բերքն է տալիս այսպիսով գյուղը անվանակոչվում է Զարդախաչ։ Տարածքը՝ 521 հեկտար։ Բնակչությունը՝ 150 (2003 թ.)։ Զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, որը այժմ ունի 11 աշակերտ և 9 ուսուցիչ, բուժկետ։ 1970 թվականին այստեղ կար 61 տուն, 252 բնակիչ, 1979 թվականին` 58 տուն 137 բնակիչ, 1987 թվականին`53 տուն, 165 տուն։ Կոլտնտեսությունը կազմավորվել է 1931 թվականին, որը 1979 թվականին միավորվելով Չափարի տնտեսությանը` ստեղծեց միացյալ անասնապահական ու ծխախոտագործական պետական տնտեսություն։ 1940 թվականից գործել է տարրական դպրոց, որն էլ 1969 թվականից դարձել է 8-ամյա։ Էլեկտրաֆիկացվել է 1964 թվականից։ Ջրով լավ է ապահովված, ճանապարհները բարեկարգ չեն։ Կյանքի միջին տևողությունը 75-80 տարի է։ Շրջապատում կան Նոթանց կաղնուտ, Լազգուն չափար, Վկանանց կալեր վայրերը։

Զարդախաչը Արցախյան ազատամարտում

1988 թվականին Զարդախաչում կազմավորվել է կամավորական ջոկատ, որին միացել է «Սերոբ Աղբյուր» կամավորական ջոկատը։ Ջոկատներն առանձին կամ Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զարդախաչցի ազատամարտիկ Մ. Հակոբյանը ոչնչացրել է հակառակորդի ռազմական ուղղաթիռ և ինքնաթիռ։ Զարդախաչից հրամանատար են եղել Ս. Սարգսյանը, Դ. Հակոբյանը, Է. Գասպարյանը, Մ. Հակոբյանը։ Գյուղից զոհվել է 5 ազատամարտիկ, իսկ հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 65 մարդ[2]:

Պատմական հուշարձաններ

Գյուղից 1-2 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է 17-րդ դարում կառուցված Քրհոնջ եկեղեցին, որն այժմ ավերված է, Դամբարան Քիսովը կառուցված մ.թ.ա. 2-1 հազարամյակում, որն էլ գտնվում է գյուղից 1 կիլոմետր հեռավորության վրա։

Ծանոթագրություններ

Jump up ↑ Population of Nagorno-Karabakh Republic (2005)

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Զարդախաչ
Listen to this article