Զարեհ Սահակյանց - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Զարեհ Սահակյանց.

Զարեհ Սահակյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զարեհ Սահակյանց
Հիմնական տվյալներ
Ծնվել էնոյեմբերի 11, 1933(1933-11-11)
Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր
 ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 6, 1986(1986-01-06) (52 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունդիրիժոր, ջութակահար, վիոլինահար և դասախոս
Գործիքներջութակ և ալտ
ԱշխատավայրՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Հայաստանի ազգային կամերային նվագախումբ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Կահիրեի կոնսերվատորիա և Մոսկվայի կամերային նվագախումբ
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (1952), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1954) և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա (1958)
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Զարեհ Հայկի Սահակյանց (նոյեմբերի 11, 1933(1933-11-11), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 6, 1986(1986-01-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ջութակահար, ալտահար և դիրիժոր, պրոֆեսոր (1983 թ.), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1973 թ.)։ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադիր]։

Կենսագրություն

Զարեհ Սահակյանցը ծնվել է 1933 թվականին Դոնի Ռոստովում։ Սահակյանցը երաժշտական կրթությունը ստացել է Մոսկվայի (ջութակահար, 1958 թ.) և Երևանի (դիրիժոր, 1982 թ.) կոնսերվատորիաներում, ճանաչված մանկավարժներ Կ․ Դոմբաևի և Յ. Յանկելևիչի դասարաններում։

1952-ին ավարտել է Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը (Կ․ Դոմբաևի դասարան), 1952–54-ին սովորել Երևանի կոնսերվատորիայում։ 1958-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան որպես ջութակահար (Յու․ Ի․ Ցանկելևիչի դասարան), 1982-ին՝ Երևանի կոնսերվատորիան որպես դիրիժոր (Յու․ Դավթյանի դասարան)։ 1957–58-ին աշխատել է Մոսկվայի կամերային նվագախմբում։ 1960–1963-ին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար–կոնցերտմայստեր, 1962–75-ին՝ իր իսկ հիմնադրած Հայաստանի կամերային անսամբչի գեղարվեստական ղեկավար։ 1962-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (կամերային անսամբլ, կվարտետի դասարան, 1983-ից՝ պրոֆեսոր)։ 1975–1977-ին դասավանդել է Կահիրեի կոնսերվատորիայում։ Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր (Բաքու, 1960, 2-րդ մրցանակ), Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակ (1970)։

1957-1958 թթ. եղել է Մոսկվայի կամերային նվագախմբի ջութակահար։ 1958 թվականին վերադարձել է Հայաստան և 1960-1963 թթ. ստանձնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերի պաշտոնը, 1962-1975 թթ.՝ իր հիմնադրած Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար[1]։

Սահակյանցը նպաստել է Հայաստանում կամերային երաժշտության տարածմանը։ Մշակել է Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի ստեղծագործությունները։

1962-1986 թթ. դասավանդել է Երևանի, 1975-1977 թթ.՝ Կահիրեի կոնսերվատորիաներում։

Զարեհ Սահակյանցը կամերային նվագախմբի համար մի շարք մշակումներ և փոխադրումներ է կատարել, և հատկապես արժեքավոր են երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի ցանկությանբ իրագործված պատարագի չորս հատվածի մշակումները։

Սահակյանցն արժանացել է վաստակավոր արտիստի (1967), արվեստի վաստակավոր գործչի (1973 թ.) կոչումների։ Նա Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր էր (1960 թ.), ՀԼԿԵՄ մրցանակակիր (1970 թ.)։ ԽՍԿԿ անդամ 1967-ից։

Մեջբերումներ Զարեհ Սահակյանցի մասին

Նա այն իդեալիստն էր, որ 60-ականներին նման համարձակ նախաձեռնություն արեց՝ երկրորդ կամերային նվագախումբն ամբողջ Խորհրդային Միությունում։ Այսօր Հայաստանի պետական կամերային նվագախումբը ժառանգորդն է այն իդեալի, որը բերեց Զարեհ Սահակյանցը»[2]։


Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. Կամերային նվագախմբի հիմնադիր Զարեհ Սահակյանցի հիշատակին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 139
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Զարեհ Սահակյանց
Listen to this article