Զարիֆա Ազիզ կըզը Ալիևա (ադրբ.՝ Zərifə Əziz qızı Əliyeva, ապրիլի 28, 1923, Շահթախտ, Նախիջևանի գավառ, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 15, 1985, Մոսկվա, ԽՍՀՄ), ադրբեջանցի ակնաբույժ, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր գիտնական, բժշկական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1979), Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի լիիրավ անդամ (1983)[1][2]:
Զարիֆա Ալիևա ադրբ.՝ Zərifə Əziz qızı Əliyeva | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1923 Շահթախտ, Նախիջևանի գավառ, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 15, 1985 (61 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ բնական մահով |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ակնաբույժ |
Գործունեության ոլորտ | ակնաբանություն |
Անդամակցություն | Գիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1976) |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Հեյդար Ալիև |
Երեխա(ներ) | Իլհամ Ալիև և Սևիլ Ալիևա |
Հայր | Ազիզ Ալիև |
Կայք | zarifa-aliyeva.az |
Zarifa Aliyeva Վիքիպահեստում |
Կենսագրություն
Զարիֆա Ալիևան ծնվել է 1923 թվականի ապրիլի 28-ին։ 1932-1942 թվականներին սովորել է միջնակարգ դպրոցում։
1947 թվականին ավարտելով Բաքվի բժշկական ինստիտուտը՝ Զարիֆա Ալիևան աչքի հիվանդությունների մասնագիտացմամբ երկամյա դասընթացներ է անցել Մոսկվայի բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտում, որից հետո սկսել է աշխատել Ադրբեջանի աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում։ Նա 1959 թվականին ավարտելով ասպիրանտուրան՝ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն[3]։
Զարիֆա Ալիևան դարձել է ԽՍՀՄ-ում ակնաբուժության ոլորտում բարձրագույն մրցանակ համարվող, ակադեմիկոս Մ. Ի. Ավերբախի անվան հեղինակավոր մրցանակի արժանացած առաջին կին ակնաբույժը։ Նա 1960 թվականից եղել է բժշկական գիտությունների թեկնածու, իսկ 1977 թվականից՝ բժշկական գիտությունների դոկտոր։
Կլինիկայում գործում է Ալիևայի հիշատակին նվիրված թանգարան։ Բաքվում կա նաև Զարիֆա Ալիևայի անունը կրող վարժարան։
Նա Ադրբեջանի Հանրապետության երրորդ Նախագահ Հեյդար Ալիևի կինն է և Իլհամ Ալիևի մայրը։
Գրքեր
- Острые вирусные конъюнктивиты: учебное пособие для врачей-офтальмологов / МЗ СССР, Азерб. Гос. Ин-т Усовершенствования врачей имени А. Алиева. Баку: Азернешр, 1979.16 с.: 22 см
- Герпетическая болезнь глаз: учебное пособие для врачей-офтальмологов / МЗ СССР, Азерб. Гос. Ин-т Усовершенствования врачей имени А. Алиева. Баку: Азернешр, 1979.16 с.: 22 см.
- Профессиональная потология глаз в шинном производстве /З.А.Алиева.- Баку: Азернешр, 1980.- 126 с.
- Анатомо-физиологическая характеристика гидродинамической системы глаза/З. А. Алиева, Н. Б. Шульпина ; МЗ СССР Ин-т Усовершенствования Врачей; МЗ Азерб. ССР, Азерб. Ин-т Усовершенствования Врачей им. А. Алиева. Баку: Азернешр, 1980.36 с.: рис., 20 см.
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.