Զաքարիա Փալիաշվիլի - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Զաքարիա Փալիաշվիլի.

Զաքարիա Փալիաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զաքարիա Փալիաշվիլի
Բնօրինակ անունվրացերեն՝ ზაქარია პეტრეს ძე ფალიაშვილი
Ի ծնե անունվրացերեն՝ ზაქარია ფალიაშვილი
Ծնվել էօգոստոսի 16, 1871(1871-08-16)[1][2][3][4]
Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[5]
ԵրկիրՎրաստան
 ԽՍՀՄ

Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 6, 1933(1933-10-06)[5][2][3][4] (62 տարեկանում)
Թիֆլիս, ԽՍՀՄ[5]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
ԿրթությունՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՎրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
Zacharia Paliashvili Վիքիպահեստում

Զաքարիա Պետրի Փալիաշվիլի, (վր.` ზაქარია პეტრეს ძე ფალიაშვილი, [օգոստոսի 16, 1871(1871-08-16)[1][2][3][4], Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[5] - հոկտեմբերի 6, 1933(1933-10-06)[5][2][3][4], Թիֆլիս, ԽՍՀՄ[5]), Վրաստանի ժողովրդական արտիստ, վրացական դասական երաժշտության խոշորագույն ներկայացուցիչ, վրացական ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից:

Վաղ կյանքը

Զաքարիա Փալիաշվիլին 8 տարեկանից երգել է եկեղեցում: Երաժշտական կրթությունն ստացել է կաթոլիկական եկեղեցու դպրոցում, որտեղ սովորել է երգեցողություն և երգեհոն նվագել: Դաշնամուրի դասեր է առել Ֆելիքս Միզանդարիից: 1895-1899 թվականներին սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, 1900-1903 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիայում: 1905 թվականին Փալիաշվիլին մասնակցել է Թիֆլիսում Վրացական ֆիլհարմոնիկ ընկերության հիմնադրմանը, 1908-1917 թվականներին ղեկավարել է իր ստեղծած երգչախումբը, նվագախումբը, երաժշտական դպրոցը, 1919 թվականից Թիֆլիսի կոնսերվատորիայի պրոֆեսոր էր, 1919, 1923, 1929-1932 թվականներին՝ տնօրենը:

Բուն կյանքը

Փալիաշվիլու առաջին՝ «Աբեսալոմ և Էթերի» ողբերգաէպիկական օպերան (լիբրետոյի հիմքը «Էթերիանի» էպոսն է) համազգային երևույթ էր, իսկ «Դաիսի» քնարադրամատիկական և «Լատավրա» հերոսական օպերաները վրացական երաժշտության մեջ նոր դարաշրջանի հիմքն են։ Փալիաշվիլին իր օպերաներում ընդհանրացրել է ժողովրդական բանահյուսության ազգագրական տարբեր ճյուղերի ոճական առանձնահատկությունները և ստեղծել միասնական համազգային երաժշտական լեզու, որը դարձել է վրացական դասական երաժշտության հիմքը։

Փալիաշվիլին գրել է մի շարք ռոմանսներ, խմբերգային ստեղծագործություններ, «Վրացական սյուիտը»՝ նվագախմբի համար, «Հանդիսավոր կանտատը», մշակել է վրացական պատարագը (երգչախմբի համար) և ժողովրդական երգեր։ Հավաքել և գրառել է շուրջ 300 ժողովրդական երգեր, որոնցից 40-ը հրատարակել է «Վրացական երգերի ժողովածուում» (1910 թվական)։

Զաքարիա Փալիաշվիլու պատվին

1937 թվականին Փալիաշվիլու անունով կոչվել է Վրաստանի օպերայի և բալետի թատրոնը, 1971 թվականին Փալիաշվիլու պատկերով թողարկվել է ԽՍՀՄ փոստային նամականիշ, սահմանվել է Վրաստանի պետական մրցանակ, Թբիլիսիում և Քութայիսում գործում են նրա տուն-թանգարանները։ Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է «Դաիսի» օպերան (1943 և 1985 թվականներին)։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Զաքարիա Փալիաշվիլի
Listen to this article