From Wikipedia, the free encyclopedia
Զաքառի Լավին, (անգլ.՝ Zachary LaVine, մարտի 10, 1995, Ռենտոն, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, պաշտպան։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբում։
Զաք Լավին Zach Lavine | ||
Լավինը Լոս Անջելեսի համալսարանի հավաքականի կազմում | ||
Ակումբ | Մինեսոտա Թիմբերվուլվզ | |
---|---|---|
Դիրքը | Պաշտպան | |
Համար | № 8 | |
Ի ծնե տրված անունը | Զաքարի Լավին Zachary LaVine | |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 10, 1995 (29 տարեկան) | |
Ծննդավայր | Ռենտոն, Վաշինգտոն, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 196 սմ | |
Քաշ | 82 կգ | |
Դպրոց | Բոթելի ավագ դպրոց (Բոթել, Վաշինգտոն) | |
համալսարան | ԼԱԿՀ (2013–2014) | |
Դրաֆթի տարի | 2014 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 13-րդ | |
Դրաֆթ ակումբ | Մինեսոտա Թիմբերվուլվզ | |
Կարիերայի պատմություն | ||
Մինեսոտա Թիմբերվուլվզ (2014-այժմ) | ||
Մրցանակներ | ||
| ||
Ծնվել է Ռենտոն բնակավայրում (Վաշինգտոն նահանգ), սպորտային ընտանիքում։ Հայրը՝ Փոլ Լավինը, եղել է ամերիկյան ֆուտբոլ սպրոտաձևի մարզիկ, իսկ մայր Սի Ջեյը՝ սոֆթբոլի մարզուհի[1][2]։
Հաճախել է Բոթելի ավագ դպրոցը։ Դպրոցում հանդես է եկել որպես խաղարկող (1-ին համար)՝ միջինում գրանցելով 28 միավոր, կատարելով 3 բլոկշոտ և 2 արդյունավետ փոխանցում։ 2013 թվականին արժանացել է «Վաշինգտոն նահանգի Միստր Բասկետբոլ» տիտղոսին[3]։
2012 թվականի հունիսի 20-ին Լավինը որոշում է ընդունել Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի մարզական կրթաթոշակը և հանդես գալ «Բրոուինս» համալսարանային հավաքականում[4]։
2013-14 մրցաշրջանի հաջող մեկնարկից հետո Լավինը պահեստային խաղացողից վերածվում է մեկնարկայինի, հարձակումներ կատարելով տարբեր խաղային դիրքերից և կատարելով հաջող դանքեր՝ դրանով իսկ հիշեցնելով համալսարանի շրջանավարտ Ռասել Վեստբրուկին։ Բազմաթիվ փորձագետներ առավել հավանական էին համարում NBA-ի դրաֆթի լավագույն տասնյակում Լավինի տեղ գտնելը։ Սկսած հունվարի 26-ից 6 խաղում նա միջինում հավաքում էր 9 միավոր՝ չկարողանալով անցնել երկնիշ միավորների սահմանագիծը։ Մրցաշրջանի վերջին 5 խաղում նա հավաքել է ընդամենը 11 միավոր՝ չկարողանալով հաջող իրացնել 3-միավորանոց նետումներ։ 2014 թվականի ապրիլի 16-ին Լավինն հայտարարում է մոտակա դրաֆթում մասնակցության մասին[3][5]։
Լավինն ընտրվում է NBA-ի 2014 թվականի դրաֆթի 13-րդ ընտրությամբ՝ «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբի կողմից[6][7][8]։ Հուլիսի 8-ին նա հիմնական պայմանագիր է կնքում ակումբի հետ։
2014 թվականի դեկտեմբերի 6-ին, «Սան Անտոնիո Սփըրսի» հետ հանդիպման ժամանակ, Լավինն իր հաշվին գրանցում է դաբլ-դաբլ՝ հավաքելով 22 միավոր և 10 արդյունավետ փոխանցում։
2015 թվականի փետրվարին Լավինը ճանաչվում է «Սլեմ դանկ մրցույթի» հաղթող։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.