From Wikipedia, the free encyclopedia
«Զենոբիան Արաքսի ափին» (ֆր.՝ Zénobie retrouvée par les bergers sur les bords de l'Araxe), ֆրանսիացի նկարիչ, ակադեմիզմի[1] և սալոնային կերպարվեստի կարկառուն ներկայացուցիչ Ուիլյամ Բուգրոյի վրձնին պատկանող նկար։ Այս ստեղծագործությունը նկարիչի կողմից ստեղծվել է 1850 թվականին։ Ներկա դրությամբ նկարը պահպանվում և ցուցադրվում է Ֆրանսիայի արվեստի ակադեմիայում։
Զենոբիան Արաքսի ափին | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ուիլյամ Բուգրո |
տարի | 1850 |
բարձրություն | 147 սանտիմետր |
լայնություն | 113 սանտիմետր |
ստեղծման երկիր | Ֆրանսիա |
ուղղություն | ակադեմիզմ |
ժանր | պատմական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
հավաքածու | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
պատվիրատու | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Zenobia found by Shepherds on the banks of the Araxes by William-Adolphe Bouguereau Վիքիպահեստում |
Նկարում պատկերված է Մեծ Հայքի թագուհի Զենոբիա Իբերիացին։ Վերջինս պատմության մեջ հայտնի է Կոռնելիոս Տակիտոսի «Աննալներ» գրքի։
Զենոբիա Իբերիացին Հայաստանի թագուհին էր մեր թվարկության 51-53 թվականներին և մեր թվարկության 54-55 թվականներին։ Ամուսինը Հայաստանում դրածո թագավոր Հռադամիզդն էր։ Զենոբիան Իբերիայի թագավորության Փարնավազների դինաստիայի արքայադուստրն էր։
Հռադամիզդ (ծնված և մահացած թվականներն անհայտ), դրածո թագավոր Մեծ Հայքում 51-53 թվականներին։ Վիրքի Փարսման թագավորի որդին։ Գահակալել է Հռոմեական և իբերական ուժերի օգնությամբ։ 52 թվականին, անկարող դիմադրել Հայոց թագավոր Տրդատ Ա-ին, փախել է Վիրք։
Այսպիսի սյուժեով նկար ստեղծել Ուիլյամ Բուգրոյին պատվիրել է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցը։ Պատվերն ընդունելուց հետո Բուգրոն սկսում է կտավի ստեղծումը 1850 թվականին։
«Զենոբիան Արաքսի ափին» նկարում քսանվեցամյա Ուիլյամ Բուգրոն անմահացրել է այն ողբերգական պատումը, որը պատահել է Զենոբիայի հետ[2]։
53 թվականի ձմռանը, երբ Տրդատ Ա առժամանակ գտնվում էր Պարթևաստանում, Հրադամիզդը ներխուժել է Մեծ Հայք, սակայն, պարտություն կրելով հայերից, դարձյալ ճողոպրել է Վիրք։
Փախուստի ճանապարհին, հղի Զենոբիան խնդրեց Հռադամիզդին սպանել իրեն՝ ամոթալի գերությունից խուսափելու համար։ Ամուսինը սրով հարվածել է նրան ու նետել Արաքսի ջրերը, սակայն Զենոբիան փրկվել է։ Զենոբիայի կիսամեռ մարմինը գտել են տեղի հովիվներն ու նրան տարել են Տրդատ Ա-ի մոտ։ Այս իրադարձությունը գրի է առել Տակիտոսը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.