Զինվորական գերեզմանատուն № 5 (Գրաբ) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 5 - Grab), զինվորական գերեզմանատուն, որը գտնվում է Գրաբ գյուղի մերձակայքում՝ Անդրկարպատյան վոևոդությունում։ Գերեզմանը մաս է կազմում Արևմտագալիցիական զինվորական գերեզմանոցի, որը ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Գերեզմանոցում հուղարկավորված են ռուսական բանակի զինծառայողները, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Գերեզմանատունը համարվում է Անդրկարպատյան վոևոդության պատմա-ճարտարապետական հուշարձան։

Արագ փաստեր Զինվորական գերեզմանատուն № 5, Տեսակ ...
Զինվորական գերեզմանատուն № 5
Thumb
Thumb
Thumb
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունGrab, Podkarpackie Voivodeship?
Երկիր Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան[1]
Փակել
Thumb

Պատմություն

Գերեզմանատունը հիմնվել է 1915 թվականին սլովակ ճարտարապետ Դուշան Յուրկովիչի նախագծով։ Գերեզմանատունը լավ վիճակում է և գտնվում է գյուղատնտեսական ձեռնարկությունների տարածքում և որմափակված է փայտե ցանկապատերով։ Գերեզմանատան տարածքը կազմում է 266 քառակուսի մետր։

Գերեզմանատանը կա 27 եղբայրական և 6 անհատական գերեզմաններ, որոնցում հուղարկավորված են 266 անհայտ ռուս զինվորներ, ովքեր զոհվել են 1914 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

1993 թվականի հուլիսի 13-ին գերեզմանատունը ընդգրկվել է Անդրկարպատյան վոևոդության պատմական հուշարձանների գրանցամատյանում (А-296):

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.