հայերեն ձեռագրերի և հնատիպ գրքերի պահոց From Wikipedia, the free encyclopedia
Զմմառի վանքի մատենադարան, հայերեն ձեռագրերի և հնատիպ գրքերի ամենահարուստ պահոցներից է։
Զմմառի վանքի մատենադարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Լիբանան |
Հիմնադրվել է | 1749 |
Մատենադարանը գործում է 1749 թվականին հիմադրված Զմմառի վանքում (Բեյրութից 30 կմ հյուսիս-արևելք)։
Զմմառի վանքի մատենադարանի հավաքածուն ընդգրկում է ավելի քան 2000 ձեռագիր. 1300-ը՝ հայերեն, մեծ մասը՝ մանրանկարներով, հարուստ է Շարակնոցներով, Տաղարաններով և Բժշկարաններով։ Այստեղ են պահվում Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» հնագույն ձեռագիրը (1240), «Գիրք թղթոցի» միակ օրինակը (1298), Սարգիս Պիծակի ծաղկած շքեղ Ավետարաններից մեկը, 1330 թվականից առաջ գրված Բժշկարան, Շարակնոց (XIV դ.), Քարոզգիրք (1344), «Գիրք ձեռնադրութեան» (455), Մաշտոց (մինչև 1337թվականը), Դանիել Ասորու «Մեկնութիւն սաղմոսաց»-ը (1289), Երգարան կամ Գիրք կցուրդից (XIV–XV դդ.), Փիլոն Եբրայեցու «Ճառքը» (XIII–XIV դդ.), Կյուրեղ Աղեքսանդրացու «Գիրք պարապմանց»-ը (1117), Ժողովածու (1267), Ճաշոց (1446), Ամիրդովլաթ Ամասիացու «Բժշկարանը» (1478), Եփրեմ Խուրի Ասորու «Մեկնութիւն Հնգամատենին» (1603), Ներսես Շնորհալու «Նամականին» (XVII դ.) ևն։
Զմմառի վանքի մատենադարանում կան շուրջ 340 հնատիպ գրքեր, այդ թվում՝ Հակոբ Մեղապարտի տպագրած Ուրբաթագրքի հազվագյուտ օրինակը։
Հրատարակվել է Զմմառի վանքի մատենադարանի 782 նկարագրված ձեռագրերի ցուցակը[1]։ 2012 թվականից Երևանի մատենադարանի աջակցությամբ հրատարակության են պատրաստվել հավաքածուի մնացած ձեռագրերի մատենագիտությունը[2][3]։
Վանքում գործում են նաև Մերձավոր Արևելքի հայկական ամենախոշոր գրադարանը՝ 60 հազար անուն գրականությամբ և տարեցտարի համալրվող պարբերական մամուլով, հարուստ թանգարան՝ հնագիտական և դրամագիտական բաժիններով, տպարան, որը 1914 թվականից տպագրում է կրոնական, հայագիտական և այլ գրականություն, 1980-ից՝ «Զուարթնոց» կրոնական հանդեսը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.