From Wikipedia, the free encyclopedia
Զոնդ-2 (ռուս.՝ Зонд-2), խորհրդային Զոնդ ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մարս մոլորակի մոտ անցում կատարելու համար[1][2][3]։ Կայանը հաջողությամբ արձակվեց և ուղղվեց դեպի Մարս, սակայն ճանապարհին նրա հետ կապն ընդհատվեց։
Կայանը կառուցվել է 3ՄՎ միջմոլորակային կայանների հենքի վրա։
Զոնդի առաքելությունները Խորհրդային Միության կողմից ներկայացվել են որպես ինժեներական փորձարկումներ[4]։ Այն ժամանակ արևմտյան դիտորդները ենթադրում էին, որ այդ անվանումն օգտագործվել է որպես անհաջող առաքելությունների քողարկում, այնպես, ինչպես Կոսմոս անվանումները օգտագործվել են այն առաքելությունների համար, որոնք չեն կարողացել լքել Երկրի ուղեծիրը[4]։
Զոնդ-2-ի վրա տեղադրված էր ֆոտոհեռուստատեսային տեսախցիկ, որն ավելի ուշ օգտագործվեց նաև Զոնդ-3 կայանի վրա Լուսինը լուսանկարելու համար։ Տեսախցիկի համակարգը ներառում էր նաև երկու ուլտրամանուշակագույն սպեկտրոմետրեր, դրանք տեղադրվել էին Մարսի վրա մեթանի նշաններ որոնելու համար։
Զոնդ-2-ը արձակվել է 1964 թվականի նոյեմբերի 30-ին Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով։ 1965 թվականի մայիսի սկզբին հետագծի ուղղման մանևրումների ժամանակ կապը կայանի հետ կորել է։ Աշխատելով կես հզորությամբ՝ իր արևային վահանակներից մեկի կորստի պատճառով, տիեզերանավը Մարսի մոտով անցավ 1965 թվականի օգոստոսի 6-ին, 5,62 կիլոմետր վայրկյան արագությամբ, մոլորակից 1500 կիլոմետր հեռավորության վրա։
Զոնդ-2 կայանի վրա առաջին անգամ տեղադրվել և փորձարկվել են պլազմային էլեկտրական հրթիռային շարժիչներ, ընդհանուր առմամբ կայանի վրա տեղադրված էին վեց այդպիսի սարքեր, որպես կայանի դիրքի շտկման համակարգի շարժիչներ։ Համակարգը փորձարկվել է 70 րոպեի ընթացքում, գեներացված պլազմային կույտերը ունեին ~30000 Կ ջերմաստիճան և արտանետվում էին մինչև 16 կմ/վ արագությամբ, կոնդենսատորային մարտկոցը ուներ 100 միկրո-ֆարադ հզորություն, աշխատանքային լարումը ~1 կՎ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.