Զորական - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Զորական.

Զորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղ
Զորական
Զորականի փոքրիկները
Երկիր
 
Հայաստան
ՄարզՏավուշ
Այլ անվանումներՎերին Քյորփլու
ԲԾՄ600 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1044[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Զորական (Հայաստան)
Red pog.png

Զորական , գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 60 կմ հյուսիս-արևմուտք։

Զորական է վերանվանվել 04.07. 2006 թ.-ի հուլիսի 4-ին։

Բնակչություն

Նախնիները Ղազախի շրջանի Շըխլը և այլ գյուղերից են։ 1988-1889 թվականներին Խաչիսար (Չարդախլու) գյուղից այստեղ են բռնագաղթվել մեծ թվով հայեր։

Զորականի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 43 403 564 746 817 1309 1321 1109 1089 978

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Մրգերից մշակում են դեղձ, թուզ, արքայանարինջ, խաղող, նուռ, հոն, հատիկեղենից՝ ցորեն, գարի, եգիպտացորեն։ Զորականում նաև ընդեղեն են մշակում՝ ընկույզ, նուշ, պնդուկ։ Մթերքներն օրգանիկ են, մշակման ընթացքում տեղացիներն օգտագործում են միայն բնական գոմաղբը։

Կրթություն

Գյուղն ունի մեկ դպրոց։ 2016 թվականին դպրոցում բացվել է ստեղծագործական՝ տեխնոլոգիայով հագեցած ուսումնական սենյակ, որն ունի ինտերնետ կապ և ծառայում է երեխաների նորաժրարական կրթությանը։

Վերանորոգվել է ճաշարանը, որտեղ տարրական դասարանների երեխաներն ամեն օր թարմ սնունդ են ստանում։ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի ջանքերով ճաշարանին կից կառուցվել է նաև ատամնակայան, որտեղ ամեն օր երեխաները լվանում են ատամները՝ դա դարձնելով առողջ սովորություն։

Պատմամշակութային կառույցներ

Զորականից մոտ 5 կմ հյուսիս-արևելքում կան հին ամրության ավերակներ։

Գյուղի տարածքում պահպանվում է ադրբեջանական գերեզման։

Բնությունը չքնաղ է։ Գյուղը սփռվել է անտառածածկ սարերի լանջերին։ Բազմագույն ծաղիկներ են աճում տարածքում։

Գյուղի պարծանքը հազարամյա հսկա չինարին է։

Տես նաև

Ծանոթագրություններ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Զորական
Listen to this article