From Wikipedia, the free encyclopedia
Զորան Միլանովիչ (խորվ.՝ Zoran Milanović, հոկտեմբերի 30, 1966[1], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]), խորվաթ պետական և քաղաքական գործիչ[3], 2011 թվականի դեկտեմբերի 23-ից Խորվաթիայի վարչապետ։ Նա առաջնորդն է Խորվաթիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԿԶԾ)։
Զորան Միլանովիչ | |
Կուսակցություն՝ | Խորվաթիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Զագրեբի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Զագրեբի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 30, 1966[1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2] |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Ինքնագիր | |
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի իրավագիտության դպրոցը ավարտելուց հետո Միլանովիչը աշխատել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում։
Նա ծառայել է որպես խորհրդական, դառնալով Խորվաթիայի ներկայացուցիչը Եվրամիությունում և ՆԱՏՕ-ի 1996 թվականի և 1999 թվականի Բրյուսելի (Բելգիա) համաժողովներում։
Նա եղել է սոցիալ-դեկոկրատների համակարգողը 4-րդ ընտրատարածքում։ 2014 թվականին ընտրվել է կուսակցության ղեկավար։ Այն դեպքից հետո, երբ Զորան Միլանովիչը պաշտպանեց Լյուբո Յուրցիցի շահերը, նրա գլխավորած կուսակցությունը դարձավ ամենահզոր դիրքեր ունեցողը խորվաթական խորհրդարանում։
Զորան Միլանովիչը ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 30-ին Խորվաթիայում։ Նա սովորել է տեղի միջնակարգ դպրոցում այնուհետը ավարտել Զագրեբի համալսարանի իրավագիտական ֆակուլտետը։ Տիրապետում է գերազանցապես չորս լեզուների (խորվաթերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն)։
Ուսումը գաջողությամբ ավարտելուց հետո Միլանովիչը աշխատել է Զագրեբի դատարաններում, ապա 1993 թվականին դարձել է Խորվաթիայի պատվիրակը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում։ Այնուհետև 2012 թվականի նոյեմբերի 11-ին կաշառք վերցնելու համար ազատազրկվել է 10 տարի ժամկետով։
Միևնույն ժամանակ Միլանովիչը սկսեց իր քաղաքական կարիերան։ Նա մեծ ներդորում ունի մի շարք սոցիալ-դեմոկրատական հոսանքների ձևավորման գործում։ Վերջապես նա կարողացավ միացորել Խորվաթիայի ողջ կոմունիստներին և ստեղծել իր կուսակցությունը։ Երեք տարի անց նա դառնում է Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Տոնինո Պիցուլանի տեղակալը։ Այնուհետև Խորվաթիայի 2003 թվականի ընտրություններից հետո Զորան Միլանովիչը թողնում է իր պաշտոնը։
2004 թվականին Միլանովիչը սկսում է անդամակցել Խորվաթիայի Կենտրոնական կոմիտեի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը և երկու տարի անց նա դառնում է կուսակցության մամուլի քարտուղարը։ Կուսակցության նախարարի մահից հետ Միլանովիչը համարվում էր նախագահի թեկնածու։
Խաղաղասիրության նպատակներով, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ներկայացուցիչ այցելել է Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն[4]։
2007 թվականին հաղթել է ընտրություններում, քանի որ նրա ղեկավարած կուսակցությունը ուներ իր ուրույն դերը Խորվաթիայի խորհրդարանում։ Նա համարվում է ոչ պաշտոնական ընդիմության առաջնորդ։ Նա կարևորում է իր վարչակազմի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի համար գործողությունների ծավալելումը։
2011 թվականի հուլիսի 15-ին պաշտոնաթող է լինում և իր տեղը զիջում նոր վարչապետ Յանդրանկա Կոսերին։ Զորան Միլանովիչի այս քայլը առաջացրել Խորվաթիայի ընդիմադիր ուժերի հավանությանը։
2008 թվականին Խորվաթիան անդամակցում է Եվրոպական Միությանը։ Այդ իրադարձությամբ հակասություններ են սկսում Սլովենիայի հետ։ Տարաձայնությունների լուծումը եղել է արբիտրաժային համաձայնությունը[5], որը ստորագրվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում՝ 2009 թվականի նոյեմբերի 4-ին։ Համաձայնագրի կնքմանը ներկա էին գտնվել երկու երկրների վարչապետները և Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռայնֆելդը[6]։
Այս պայմանագրի կնքմանը կողմ էր քվեարկել Զորան Միլանովիչը և Խորվաթիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ։ Սակայն Խորվաթիայի օրենսդիր մարմինը դեմ էր պայմանագրի կնքմանը։
2008 թվականի տնտեսական ճգնաժամը հարված է հասցնում մի շարք եվրոպական երկրների՝ այդ թվում նաև Խորվաթիային։ Ճգնաժամը շարունակում է ողջ հետագա տարիներին։ Տասնյակ հազարավոր աշխատատեղիներ փակվում են և գործազրկության մակարդակը երկրում բարձրանում է։
2011 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած ընտրություններից հետո Միլանովիչը հավաքում է ձայների մեծամասնությունը և դառնում Խորվաթիայի Հանրապետության նոր վարչապետը։ Սուրբ Մարկոսի հրապարակում Խորվաթիայի նախկին վարչապետ Յադրանկո Կոսորը Զորան Միլանովիչին է հանձնում համապատասխան փաստաթղթերը։
Զորան Միլանովիչը իր պաշտոնը ստանձնում է 45 տարեկան հասակում և դառնում է Խորվաթիայի Հանրապետության պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը ( անկախության հռչակագրից հետո)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.