From Wikipedia, the free encyclopedia
«Զվարթ գիտություն» (գերմ.՝ Die fröhliche Wissenschaft), Ֆրիդրիխ Նիցշեի ստեղծագործությունը։
Զվարթ գիտություն գերմ.՝ Die fröhliche Wissenschaft | |
---|---|
Հեղինակ | Ֆրիդրիխ Նիցշե |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | փիլիսոփայություն |
Թեմա | Աստված մահացել է |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Ստեղծման տարեթիվ | 1881 |
Նախորդ | The Dawn of Day? |
Հաջորդ | Այսպես խոսեց Զրադաշտը |
Երկիր | Գերմանիա |
Հրատարակման տարեթիվ | 1882 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/nietzsch/wissensc/wissensc.html |
The Gay Science Վիքիպահեստում |
«Զվարթ գիտության» գաղափարը մտահղացվել է Նիցշեի մոտ 1881 թ. ամռանը շվեյցարական Զիլս իմ Էնգադինե կոմունայում Սպինոզայի աշխատություններին ծանոթանալուց հետո։ Անմիջապես գիրքը գրվել է 1881-1882 թթ. Ջենովայում։ Հունվարի 28-ին Նիցշեն ուղարկում է տեքստի սկզբնական տարբերակը երգահան Պետեր Գաստին որպես «Արշալույսի» շարունակությունը։
Նիցշեն երկար ժամանակ մտածում էր անվանման շուրջ և ի վերջո ընտրեց «Զվարթ գիտության» տարբերակը։ Այդ եզրը պրովանսալյան տրուբադուրները կիրառում էին իրենց բանաստեղծական արվեստը նշելու համար։
Հունիսին Նիցշեն գիրքը տպագրության է հանձնում, իսկ օգոստոսին այն արդեն հայտնվում է գրախանութներում։ Երկրորդ հրատարակությունը լույս է տեսել 1887 թ.։
Գրքին նախորդում է 63 էպիգրամաներից կազմված նախերգանքը։ Հիմնական մասը կազմված է տարբեր երկարությամբ հինգ գրքից, որոնք ընդգրկում են ընդհանուր առմամբ 383 հատված։ Գիրքն ավարտվում է 14 բանաստեղծությամբ («Ֆոգելֆրայ արքայազնի երգերը»)։ Հինգերորդ գիրքը և բանաստեղծությունները ի հայտ են եկել միայն երկրորդ հրատարակությունում։
Տվյալ ստեղծագործությունում Նիցշեն անդրադառնում է, մասնավորապես, այնպիսին հարցերին, ինչպիսիք են չարիքի էությունը (առաջին գիրքը), արվեստի և բնության կապը (երկրորդ գիրքը), «Աստծո ստվերը», այսինքն աշխարհի կարգավորվածությունը ըստ տրամաբանության օրենքների (երրորդ գիրքը) և այլն։ Հենց այդտեղ է լույս տեսնում «Աստված մեռած է» հայտնի արտահայտությունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զվարթ գիտություն» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.