հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Էդգար Էլբակյան Կրտսեր (հունիսի 30, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 13, 2000, Հրազդան, Կոտայքի մարզ, Հայաստան), հայ դերասան, թատերական ռեժիսոր։
Էդգար Էլբակյան Կրտսեր | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1982 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 13, 2000 (18 տարեկան) |
Մահվան վայր | Հրազդան, Կոտայքի մարզ, Հայաստան |
Կրթություն | Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Արմեն Էլբակյան, մայր՝ Աննա Էլբակյան |
Ավարտել է Եղիշե Չարենցի անվան անգլիական թեքումով միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան յոթնամյա երաժշտական դպրոցները։
1999 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ Խաղացել է մի շարք ներկայացումներում և կինոֆիլմերում[1]. Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում՝ Էդգար - Ա.Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» պիեսում, Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնում՝ Միխո - Գ. Սունդուկյանի «Քանդած օջախում», Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ պատանի Արամ - Ա.Էլբակյանիի «Ամենափրկիչ ջրհեղեղում», Արտուշ - Զ.Խալափյանի «Որտե՞ղ էիր մարդ Աստծո» կինոֆիլմում, Համազգային թատրոնում՝ Օվին - Վ.Սարոյանի «Մի գավաթ բարություն» պիեսում։
Տարբեր թատրոններում իրականացրել է մի շարք բեմադրություններ։ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրված Օ'Նիլլի «Սերը ծփիների տակ» ներկայացման երաժշտության հեղինակն է[1]։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում անցկացված մրցույթում արժանացել է պատվո դիպլոմի։ Հետմահու նրան շնորհվել է նույն ինստիտուտի «Ոսկե դիմակ» մրցանակը։ Էդգար Էլբակյան Կրտսերը շուրջ հարյուր բանաստեղծությունների, թատերգությունների, պոեմների, պատմվածքների ու երգերի հեղինակ է։ 2002 թվականին լույս տեսան Էդգար Էլբակյան Կրտսերի «Գծից այն կողմ» ստեղծագործությունների ժողովածուն[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.