Էդգար Հիլզենրաթ
From Wikipedia, the free encyclopedia
Էդգար Հիլզենրաթ (գերմ.՝ Edgar Hilsenrath, ապրիլի 2, 1926(1926-04-02)[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4] - դեկտեմբերի 30, 2018(2018-12-30)[5][1][6], Wittlich, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա[4]), գերմանացի գրող։ Ծնվել է Լայպցիգում, հրեաների ընտանիքում։ Ֆաշիստական Գերմանիայում հրեաների հալածանքների ժամանակ ընտանիքով փախել է Ռումինիա (1938), այստեղից էլ 1941 թվականին քշվել Մոգիլյովկա հրեական գետտո։ 1945 թվականին գնացել է Պաղեստին, 1951 թվականին տեղափոխվել ԱՄՆ։ 1975 թվականին վերադարձել է Գերմանիա։
Էդգար Հիլգենռաթ Edgar Hilsenrath | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1926(1926-04-02)[1][2][3][…] |
Ծննդավայր | Լայպցիգ, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4] |
Մահացել է | դեկտեմբերի 30, 2018(2018-12-30)[5][1][6] (92 տարեկան) |
Մահվան վայր | Wittlich, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Երկեր | Night? և The Nazi and the Barber? |
Մասնագիտություն | վիպասան, բանաստեղծ և storyteller |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գերմանիայի ՊԵՆ-կենտրոն |
Կայք | hilsenrath.de hilsenrath.de/en/ hilsenrath.de/fr/ hilsenrath.de/am/ |
Edgar Hilsenrath Վիքիպահեստում |
Մի քանի վեպերի և պատմվածքների հեղինակ է։ Նրան համաշխարհային ճանաչում է բերել «Նացիստն ու վարսավիրը» (1977) վեպը։ 1989 թվականին լույս է տեսել Հիզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը» վեպը։
Հեղինակը շուրջ 20 տարի ուսումնասիրել է վավերագրական աղբյուրներ, պատմական ու գրակական նյութեր, որոնց վրա հիմնվելով, նկարագրել է հայ ժողովրդի ողբերգությունը՝ հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։ Կիրառելով պատմելու հեքիաթային ձևը՝ հեղինակը վարպետորեն կապում է հեքիաթը՝ մահամերձ Թովմա Խատիսյանի մտքերը (որոնք տանում են նրան դեպի անցյալ՝ 1915 թվականը, իր նախնիների հայրենիքը՝ արևմտյան Հայաստան), պատմական իրողության՝ երիտթուրքերի հանցագործության հետ։ Հիլզենրաթը Խատիսյանների տոհմի օրինակով նկարագրում է հայերի բարքերն ու սովորույթները, ծեսերն ու ավանդույթները, ներկայացնում նրանց կյանքը, մասնավորապես, նախապատերազմյան տարիներին։ Նշում է, որ Թուրքիայում հայերից բացի կոտորվել են նաև ոչ թուրք այլ ժողովուրդներ։ Չնայած թվում է, թե վեպում չկա խոսք դիմադրության մասին, բայց հեղինակը հերոսի՝ Վարդան Խատիսյանի կերպարով ցույց է տալիս, որ հայերը գոյատևել են շնորհիվ աներևակայելի ներքին դիմակայության, ապրելու կամքի։
Գիրքը ահազանգ է համայն աշխարհին, որ լռությունը չարիքի հանդեպ կարող է ծնել էլ ավելի չարիքներ։ Հիլզենրաթի վեպը բարձր է գնահատվել Եվրոպայում, արժանացել Ալֆրեդ Դյոբլինի մրցանակի (1989)։