Էդի Մերֆի
From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ «Էդի» Ռիգան Մերֆի (անգլ.՝ Edward «Eddie» Regan Murphy, ապրիլի 3, 1961(1961-04-03)[5][6][7], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան կատակերգու, ռեժիսոր և երաժիշտ, որը մեծ ժողովրդականություն վայելեց 1980-ականներին։ Նա հանդիսատեսին հայտնի է Աքսել Ֆոուլի դերով «Ոստիկանը Բևեռլի Հիլզից» ֆիլմաշարքից, «Ցնդած պրոֆեսորը», «Ուղևորություն դեպի Ամերիկա», «Ես լրտես եմ» և այլ շատ հայտնի ֆիլմերում մարմնավորած գլխավոր դերերով։ Մերֆին նաև ձայնագրել է երաժշտական ալբոմներ և ձայնավորել բազմաթիվ մուլտհերոսների, այդ թվում Էշին հանրահայտ «Շրեկ» մուլտֆիլմում և նրա շարունակություններում։
Էդի Մերֆի անգլ.՝ Eddie Murphy | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Էդի Մերֆին 2010 թ.-ին | |||||||||||||
Հասակը | 175 սմ[1] | ||||||||||||
Ծնվել է | ապրիլի 3, 1961 (63 տարեկան)[1] | ||||||||||||
Ծննդավայր | Բրուկլին, Նյու Յորք, ԱՄՆ | ||||||||||||
Կրթություն | Roosevelt High School? և Նասսաու հաշայնքի քոլեջ | ||||||||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||||||||||
Ազգություն | ԱՄՆ | ||||||||||||
Կրոն | քրիստոնեություն | ||||||||||||
Այլ անուն(ներ) | Էդվարդ Ռիգան Էդի Մերֆի Edward «Eddie» Regan Murphy | ||||||||||||
Մասնագիտություն | Դերասան, Սցեներիստ, Պրոդյուսեր, Ռեժիսոր[1] | ||||||||||||
Ակտիվ շրջան | 1975–այժմ[1] | ||||||||||||
Ժանրեր | Կատակերգություն, Ընտանեկան, Մարտական[1] | ||||||||||||
Ընտրանի | "Ուղևորություն դեպի Ամերիկա", "Սուրբը", "Ցնդած պրոֆեսորը" | ||||||||||||
Ամուսին(ներ) | Նիկոլ Մերֆի (ամուսնալուծված) (5 երեխա)[1] | ||||||||||||
Համատեղ ապրող(ներ) | Tracey Edmonds?, Paige Butcher?[2][3] և Մելանի Բրաուն | ||||||||||||
Երեխա(ներ) | 5 երեխա[1] | ||||||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||||||
IMDb | ID 0000552 | ||||||||||||
ԿինոՊոիսկ | ID 25674 | ||||||||||||
|
«Ոսկե Գլոբուս» մրցանակակիր[8] և «Օսկար» մրցանակի անվանակարգման թեկնածու «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում՝ Բիլ Կոնդոնի «Երազանքի աղջիկներ» ֆիլմի համար։
10–րդ տեղն է զբաղեցնում «Բոլոր ժամանակների 100 մեծագույն սթենդ-ափ կատակերգուների» «Comedy Central» հեռուստաալիքի վարկածում[9]։