Էդմոն Հրաչիկի Մարուքյան (հունվարի 13, 1981(1981-01-13), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական-քաղաքական գործիչ, փաստաբան, մինչև 2024 թվականի մարտի 1-ը՝ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան (2022 թվականի մարտի 14-ից), «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ, «Human Rights Watch»-ի ազգային փորձագետ, 5-րդ գումարման ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր, «Ելք» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու և 6-րդ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, 7-րդ գումարման ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, 2010 թվականից՝ «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ (2021-ին վերընտրվել է)[1]։ 2022 թվականի մարտի 14-ին նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։
Արագ փաստեր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, 2015 - մինչ օրս ...
Փակել
Մասնագիտությամբ իրավաբան է՝ մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մասնագիտացմամբ։ Գիտական մի շարք հոդվածների, վերլուծական ձեռնարկների և մարդու իրավունքների մասին զեկույցների հեղինակ և համահեղինակ է[2]։
Մինչև Հայաստանի վարչապետի որոշմամբ հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակվելը, Էդմոն Մարուքյանը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ում համարում էր «ազգակործան պատուհաս»[3][4][5][6]։