From Wikipedia, the free encyclopedia
Ամալդի Էդոարդո (իտալ.՝ Edoardo Amaldi, սեպտեմբերի 5, 1908[1][2][3], Կարպանետո Պիաչենտինո, Պիաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[3] - դեկտեմբերի 5, 1989[1][2][3], Հռոմ, Իտալիա[3]), իտալացի ֆիզիկոս, Հռոմի դեի Լինչեի Ազգային ակադեմիայի անդամ (1948)։
Ծնվել է սեպտեմբերի 5-ին, Կարպանետոյում (Իտալիա)։ Ավարտել է Հռոմի համալսարանը (1929), որտեղ դասավանդում է 1937 թվականից։
1945 թվականից՝ Իտալիայի միջուկային հետազոտությունների ազգային կոմիտեի պրեզիդենտ, 1948 թվականից՝ միջուկային ֆիզիկայի ազգային ինստուտի տնօրեն։ Ամալդիի հիմնական աշխատանքները վերաբերում են ատոմային սպեկտրոսկոպիային, տարրական մասնիկների ֆիզիկային։
1934 թվականին Է. Ֆերմիի հետ հայտնաբերել է նեյտրոնների դանդաղեցման երևույթը ջրածին պարունակող նյութերում։ 1958 թվականից ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.