Էդուարդ Բեռնշտայն
գերմանացի քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Բեռնշտայն Էդուարդ (գերմ.՝ Bernstein Eduard, հունվարի 6, 1850(1850-01-06)[1][2][3][…], Շյոնեբերգ, Տեմպլսհոֆ Շյոնեբերգ, Բեռլին, Գերմանական միություն[4] - դեկտեմբերի 18, 1932(1932-12-18)[1][2][3][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[5]), գերմանական սոցիալ-ժողովրդավարության տեսաբան։ Նրա առաջացրած մի շարք հիմնադրույթներն ու սկզբունքները կազմեցին ժողովրդավարական սոցիալիզմի հայեցակարզային հիմքը։ Բեռնշտայնը վիճարկում է Մարքսի կարևորագույն քաղաքական թեզը «սեփականազրկիչների սեփականազրկման» անհրաժեշտության մասին։ Մյուս կողմից, նա հնարավոր է համարում արդի հասարակության ներաճումը սոցիալիզմի։
Էդուարդ Բեռնշտայն գերմ.՝ Eduard Bernstein | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1850(1850-01-06)[1][2][3][…] |
Ծննդավայր | Շյոնեբերգ, Տեմպլսհոֆ Շյոնեբերգ, Բեռլին, Գերմանական միություն[4] |
Մահացել է | դեկտեմբերի 18, 1932(1932-12-18)[1][2][3][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[5] |
Գերեզման | I. Städtischer Friedhof Eisackstraße |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն և Վայմարյան Հանրապետություն |
Ազգություն | հրեա |
Կրոն | ռեֆորմիստական հրեականություն[6] |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, տնտեսագետ, խմբագիր, պատմաբան և տնտեսության պատմաբան |
Ծնողներ | հայր՝ Jakob Itzig Bernstein? |
Զբաղեցրած պաշտոններ | Վայմարի Հանրապետության Ռայխսթագի պատգամավոր, Գերմանական կայսրության Ռեյխստագի անդամ և Գերմանական կայսրության Ռեյխստագի անդամ |
Կուսակցություն | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Գերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Eduard Bernstein Վիքիպահեստում |
Նրա կարծիքով, ոչ թե դասակարգային պայքարը և հեղափոխությունը, այլ «բանվոր դասակարգի վրա հիմնված արդի ժողովրդավարությունը» առավել մեծ ազդեցություն է ունենալու պետության և համայնքի վրա։ Հանուն քաղաքական իշխանության բանվոր դասակարգի անմիջական պայքարը ոչ միայն վաղաժամ է, այլև անհեռանկար։ Բեռնշտայնը իր ժամանակի սոցիալիստական շարժման մեջ առանձնացնում է երկու ուղղություն։ Մեկի կարգախոսն է՝ «ազատագրում տնտեսական կազմակերպվածության միջոցով», մյուսինը՝ «ազատագրում քաղաքական սեփականազրկման միջոցով»։ Բեռնշտայնը պատկանում է առաջին ուղղությանը։ Նրա նպատակն է բացահայտել բանվորական շարժման տեսությունում ու պրակտիկայում տնտեսական և քաղաքական կողմերի «համաչափությունը» և Մարքսի հայեցակարգում հակասությունների առկայությունը։ Բանվորական շարժման քարոզական հեռանկարը Բեռնշտայնը տեսնում է հասարակության կողմից արտադրության պայմանների վրա հսկողության խստացման, այդ թվում՝ օրենսդրության, տնտեսական ժողովրդավարության ընդլայնման միջոցով։ Հիմնական երկերն են. «Հասարակական նախադրյալները և հասարակական ժողովրդավարության խնդիրները» (1899), «Հնարավո՞ր է արդյոք գիտական սոցիալիզմը» (1901)։