հայ պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Լիպարիտի Դանիելյան (փետրվարի 18, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 25, 2017, Երևան, Հայաստան), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Էդուարդ Դանիելյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1944 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 25, 2017 (73 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1966), Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1972) և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ (1971) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | պատմաբան |
Ծնվել է 1944 թվականի փետրվարի 18-ին Երևանում։ 1961-1966 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը, 1966-1972 թթ.՝ Երևանի պետական Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը (անգլերեն), 1968-1971 թթ.՝ Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1972 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Անտիկ տիեզերագիտական հայացքների արտացոլումն Անանիա Շիրակացու «Տիեզերագիտությունում» և «Աշխարհացոյց»-ում թեմայով։ 1988 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայ-բյուզանդական քաղաքական հարաբերությունները Սասանյան Պարսկաստանի մայրամուտին և Արաբական խալիֆայության սկզբնական շրջանում» թեմայով։
1972 թվականից Է. Դանիելյանն աշխատել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում՝ 1972-1978 թթ. կրտսեր, 1978-1989 թթ.`ավագ գիտաշխատող, 1989-2000 թթ.՝ գիտական խմբի ղեկավար, 2000-2010 թթ.՝ առաջատար գիտաշխատող։ 2010-2017 թթ. ինստիտուտի «Հին դարերի պատմության» բաժնի վարիչն էր, 2015-2017 թթ.՝ գլխավոր գիտաշխատող, և «Հիմնարար հայագիտություն» (անգլերենով) էլեկտրոնային հանդեսի գլխավոր խմբագիրը։ Միևնույն ժամանակ 1980-2000 թթ. դասավանդել է Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանում, իսկ 2000-2006 թթ. ղեկավարել է համալսարանի Երկրագիտության ամբիոնը[1]։
Հետազոտել է Հայոց հին և միջնադարյան պատմության հիմնահարցերը` կապված Հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի տեղաբնիկության, ավելի քան հինգհազարամյա հայկական պետականության, պատմական աշխարհագրության ու տիեզերաբանական պատկերացումների, քրիստոնեության լուսապաշտական ակունքների և Հայ Առաքելական Եկեղեցու վաղ պատմության, հայ-իրանական ու հայ-բյուզանդական հարաբերություների և բազում այլ հարցեր։ Հինգ մենագրության և շուրջ 200 գիտական հոդվածների հեղինակ է[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.