![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7c/Dembowski_Edward_1822_dag.2.jpg/640px-Dembowski_Edward_1822_dag.2.jpg&w=640&q=50)
Էդուար Դեմբովսկի
From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Դեմբովսկի (լեհ.՝ Edward Dembowski, մայիսի 31, 1822(1822-05-31)[1], Վարշավա, Ռուսական կայսրություն և Klementowice, Gmina Kurów, Puławy County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան - փետրվարի 27, 1846(1846-02-27)[2][3], Պոդգուրզե, Կրակով, Կրակովի Հանրապետություն), լեհ հեղափոխական-դեմոկրատ, մատերիալիստ փիլիսոփա։
![]() | |
Ծնվել է | մայիսի 31, 1822(1822-05-31)[1] Վարշավա, Ռուսական կայսրություն և Klementowice, Gmina Kurów, Puławy County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան |
Մահացել է | փետրվարի 27, 1846(1846-02-27)[2][3] (23 տարեկան) Պոդգուրզե, Կրակով, Կրակովի Հանրապետություն |
Գերեզման | Podgórze Old Cemetery |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | լրագրող, փիլիսոփա և գրական քննադատ |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | լեհերեն[2] |
Ամուսին(ներ) | Aniela Dembowska? |
Հայր | Leon Dembowski? |
![]() |
«Լեհ ժողովրդի համագործակցության» ընդհատակյա հայրենասիրական կազմակերպության հեղափոխական թևի ղեկավար։ 1842 թվականին Վարշավայում հիմնել է «Փշեգլյոն նաուկովի» (լեհ.՝ «Przeglad naukowy») ամսագիրը։ Մասնակցել է 1846 թվականի Կրակովի հեղափոխությանը։ Քննադատել է Հեգելի փիլիսոփայական համակարգի էկլեկտիզմը և դիալեկտիկայի վերացական բնույթը, գտնելով, որ դիալեկտիկան պետք է հիմնավորի գյուղացիության ազատագրման և կոմունիստական հասարակության ստեղծման գաղափարը։ Պահանջել է ստեղծել «հասարակ ժողովրդի շահերն արտահայտող փիլիսոփայություն»։ Դեմբովսկին հասարակական երևույթները բացատրել է իդեալիզմի դիրքերից, պատմության հիմնական շարժիչ ուժ է համարել մարդկային բանականությունը։ Դեմբովսկու գեղագիտությունը տոգորված է հեղափոխական ռոմանտիզմի գաղափարներով։