From Wikipedia, the free encyclopedia
Էդվարդ Գերեկ (լեհ.՝ Edward Gierek, հունվարի 6, 1913[1][2][3][…], Porąbka, Սոսնովեց, Լեհական թագավորություն - հուլիսի 29, 2001[1][2][3][…], Ցեշին, Լեհաստան), լեհ կոմունիստ քաղաքական գործիչ, երկրի (Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն) փաստացի ղեկավարը 1970-1980 թվականներին։ Կրթությամբ` հանքային ինժեներ։
Էդվարդ Գերեկ | |
Կուսակցություն՝ | Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն, Բելգիայի կոմունիստական կուսակցություն և Լեհաստանի աշխատավորների կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Q9186000? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և հանքափոր |
Դավանանք | աթեիզմ |
Ծննդյան օր | հունվարի 6, 1913[1][2][3][…] |
Ծննդավայր | Porąbka, Սոսնովեց, Լեհական թագավորություն |
Վախճանի օր | հուլիսի 29, 2001[1][2][3][…] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Ցեշին, Լեհաստան |
Թաղված | Q111144721? |
Քաղաքացիություն | Լեհական թագավորություն և Լեհաստան |
Ամուսին | Stanisława Gierek? |
Զավակներ | Adam Gierek? և Jerzy Gierek? |
Պարգևներ | |
1923 - 1934 թթ. ապրել է Ֆրանսիայում, աշխատել ածխահանքերում, 1931 թվականին մտել է Ֆրանսիայի կոմկուսի շարքերը։ 1934 թվականին արտաքսվել է Լեհաստան։ 1937 թվականին վտարանդվել է Բելգիա և մտել Բելգիայի կոմկուսի շարքերը։ 1940-1944 թթ., Բելգիայի օկուպացիայի տարիներին, մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 1948 թվականին վերադարձել է Լեհաստան և մինչև 1970 թվականը աշխատել ԼԲԿ ԿԿ-ի, ԼՄԲԿ ԿԿ-ի մարմիններում, Սիլեզիայի և Կատովիցեի վոյեվոդային կոմիտեներում։ 1959 թվականի մարտից եղել է ԼՄԲԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ 1970 թվականի դեկտեմբերին ընտրվել է ԼՄԲԿ ԿԿ-ի առաջին քարտուղար։ Գերեկը եղել է ԼԺՀ սեյմի պատգամավոր։
Պարգևատրվել է ԼԺՀ շքանշաններով, 1973 թվականին՝ Լենինի շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.