From Wikipedia, the free encyclopedia
Էդվարդ Գոլդբերգ Ռոբինսոն (անգլ.՝ Edward G. Robinson, իսկական անուն ազգանունը՝ Էմանուել Գոլդենբերգ (անգլ.՝ Emanuel Goldenberg); դեկտեմբերի 12, 1893[1][2][3][…], Բուխարեստ, Ռումինիա[4] - հունվարի 26, 1973[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ամերիկյան կինոակադեմիայի կողմից ընդգրկվել է Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 24-րդ տեղում։
Էդվարդ Գ. Ռոբինսոն անգլ.՝ Edward G. Robinson | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1893[1][2][3][…] |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա[4] |
Մահացել է | հունվարի 26, 1973[1][2][3][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Beth El Cemetery[5] |
Կրթություն | Նյու Յորք քաղաքի քոլեջ, Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1913)[6] և Թաունսենդ Հարիսի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | Ռումինիայի թագավորություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասան, արվեստի կոլեկցիոներ, բնավորության դերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Ժանրեր | վեսթեռն |
Ամուսին(ներ) | Gladys Lloyd Robinson? |
Պարգևներ և մրցանակներ | |
Էդվարդ Գ. Ռոբինսոնը ծնվել է 1893 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հրեական ընտանիքում։ 1903 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք։ Սովորել է Նյու Յորքի միջնակարգ դպրոցներից մեկում, շարունակել ուսումը Քաղաքային քոլեջում, այնուհետև ընդունվել է դրամատիկ արվեստի Ամերիկյան երկամյա դպրոցը, որտեղ փոխել է անուն ազգանունը։
Դերասանական կարիերան սկսել է 1913 թվականից, 1915 թվականին նորամուտ է ունեցել Բրոդվեյ։ Առաջին մեծ ճանաչումը նրան բերեց «Փոքրիկ Կեսարը» (1931) ֆիլմում գանգստեր Ռիկո Բանդելլոի դերը, դրանից հետո էլ նա խաղացել է մեծամասամբ քրեական դրամաներում և նուար ժանրի ֆիլմերում։ Առավել նշանավոր ֆիլմերից են «Խելացի փողեր», «Գողացված զարդեր» (1931), «Կիդ Գալահադ» (1937), «Կրկնակի ապահովագրություն», «Կինը պատուհանում» (երկուսն էլ 1944), «Մեղքի փողոցը» (1945), «Օտարականը» (1946), «Կի-Լարգո» (1948), «Անծանոթների տունը» (1949), «Տասը պատվիրանները» (1956), «Ծակ գլխի մեջ» (1959), «Իմ Գեյշա» (1962), «Շայենների ամառը» (1964), «Ցինցինատի կիդ» (1965)։ Ընդհանուր թվով խաղացել է մոտ 100 ֆիլմում
1950—1952 թթ. կանչվել է ցուցմունք տալու հակաամերիկյան գործերով հետաքննության բյուրոյում։ Չնայած կոմունիսատական հայացնքերի մեջ մեղադրանքներին Սեսիլ Բլաունտ դե Միլլը նրան հրավիրում է «Տասը պատվիրաններ» նշանավոր էպիկական ֆիլմի նկարահումներին։
Էդվարդ Գ. Ռոբինսոնը ունեցել է արվեստի գործերի տեսականի, որը սակայն կնոջ Գլեդիսից ամուսնալուծվելու ժամանակ վաճառել է։ Կյանքի վերջին տարիներին կինոստուդիան ցանկանում էր նրան հրավիրել մասնակցելու «Կնքահայրը» ֆիլմի նկարահանումներին, սակայն Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան այդ դերում հաստատում է Մառլոն Բրանդոյի մասնակցությունը։
Վերջին դերերից մեկը կինոյում «Մակենայի ոսկին» նշանավոր վեստեռնն էր, որտեղ նա խաղացել է ծերունի Ադամսի դերը։
Կարիերիայի ընթացքում չի ներկայացվել Օսկար կինոմրցանակի, սակայն ստացել է այդ մրցանակը կինոյում ունեցած բացառիկ նվաճումների համար, ստացել է Կաննի կինոփառատոնի մրցանակ որպես լավագույն դերասան «Անծանոթների տունը» ֆիլմի համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.