Էժենի Գրանդե
From Wikipedia, the free encyclopedia
«Էժենի Գրանդե» (ֆր.՝ Eugénie Grandet), Օնորե դը Բալզակի վեպը[1], որն առաջին անգամ հրատարակվել է «L’Europe littéraire» ամսագրում 1833[2] թվականի սեպտեմբերին։ Վեպը գրելու ընթացքում ծագել է «Մարդկային կատակերգություն» շարքի մտահղացումը, և հեղինակը գրեթե անմիջապես նախապատրաստել է երկրորդ հրատարակությունը՝ փոխելով որոշ հերոսների անուններն այնպես, որ «Էժենի Գրանդե» վեպը տեղավորվում է «Տեսարաններ գավառական կյանքից» (ֆր․՝ Scènes de la vie de province) բաժնում։ Բալզակն այդ հրատարակությունը նվիրել է Մարիա դյու Ֆրենեին, որն այդ ժամանակ նրա սիրուհին էր և նրա դստեր՝ Մարի Կարոլին դյու Ֆրենեի մայրը։
Արագ փաստեր Էժենի Գրանդե ֆր.՝ Eugénia Grandet, Տեսակ ...
Էժենի Գրանդե ֆր.՝ Eugénia Grandet | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Օնորե դը Բալզակ |
Երկիր | Ֆրանսիա |
Բնագիր լեզու | ֆրանսերեն |
Գրվել է | 1834 |
Տեսարան | Սոմյուր |
Կերպարներ | Félix Grandet?, Eugénie Grandet?, Charles Grandet?, Madame des Grassins? և Bonfons Cruchot? |
Նկարազարդող | Daniel Hernández Morillo? |
Հրատարակվել է | 1833 |
Շարք | Մարդկային կատակերգություն |
Նախորդ | Ursule Mirouët? |
Eugénie Grandet |
Փակել