Էլեկտրաստատիկ դաշտ
From Wikipedia, the free encyclopedia
Անշարժ լիցքերի ստեղծած դաշտն անվանում են էլեկտրաստատիկ դաշտ։ Այն ժամանակի ընթացքում չի փոխվում։ Էլեկտրաստատիկ դաշտը ստեղծվում է միայն էլեկտրական լիցքերով։ Այն գոյություն ունի լիցքերը շրջապատող տարածության մեջ և նրանց հետ անբաժանելիորեն կապված է։ Էլեկտրաստատիկ դաշտի լարվածության գծերը փակ գծեր չեն, նրանք սկսվում են դրական լիցքերից և վերջանում բացասական լիցքերի վրա։ Ուժագծերը չեն կարող հատվել, քանի որ հատման կետում կստացվեր, որ լարվածության վեկտորն ունի երկու ուղղություն։ Ուժագծերի միջոցով կարելի է դատել լարվածության վեկտորի ոչ միայն ուղղության, այլև մեծության մասին։ ունի մոդուլն ուղիղ համեմտական է տվյալ կետում - ին ուղղահայաց միավոր մակերևույթով անցնող ուժագծերի թվին, այսինքն ուժագծերի խտությանը։ Կետային լիցքի դաշտի ուժագծերն ինչպես նաև տարանուն լիցքավորված թիթեղների միջև համասեռ էլեկտրաստառտիկ դաշտի ուժագծերն ունեն հետևյալ տեսքը։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |