From Wikipedia, the free encyclopedia
Էլեն Անդերսոն Գոլսոն Գլազգոու (անգլ.՝ Ellen Anderson Gholson Glasgow, ապրիլի 22, 1873[2][3][4][…], Ռիչմոնդ, ԱՄՆ[1] - նոյեմբերի 21, 1945[2][3][4][…], Ռիչմոնդ, ԱՄՆ), ամերիկացի վիպասան գրող, 1942 թվականի Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր լավագույն վեպի համար[7]։ Վեպերում նկարագրել է ԱՄՆ-ի իր ժամանակների հարավը։
Էլեն Գլազգոու անգլ.՝ Ellen Glasgow | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Ellen Anderson Gholson Glasgow[1] |
Ծնվել է | ապրիլի 22, 1873[2][3][4][…] |
Ծննդավայր | Ռիչմոնդ, ԱՄՆ[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 21, 1945[2][3][4][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիչմոնդ, ԱՄՆ |
Գերեզման | Հոլիվուդյան գերեզմանատուն[5] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, բանաստեղծուհի, ակնարկագիր և սուֆրաժիստ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ուշագրավ աշխատանքներ | Սրանում մեր կյանքն է |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Ellen Glasgow Վիքիպահեստում |
Ծնվել է Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի բարձր խավին պատկանող ընտանիքում, սակայն նրա հասունացումը տարբերվել է այդ դասի կանանց համար ավանդականից[8]։ Թույլ առողջության պատճառով սովորել է տանը։ Խորությամբ ուսումնասիրել է փիլիսոփայություն, սոցիալական և քաղաքական տեսություն, եվրոպական մայրցամաքային և բրիտանական գրականություն[9]։ Ամռանը մեկնել է Բամպասում գտնվող Ջերդոն Քասլ կալվածք, որը հետագայում պատկերել է իր ստեղծագործություններում։ Նրա հայրը՝ Ֆրենսիս Թոմաս Գլազգոուն, եղել է Արթուր Գլազգոուի և Քեթրին Անդերսոնի զավակը։ Մեծացել է Ռոքբրիջում, 1847 թվականին ավարտել է Վաշինգտոնի քոլեջը (ներկայումս՝ Վաշինգտոնի և Լիի համալսարան)։
Գլազգոուի մորեղբայրը եղել է Ջոզեֆ Ռիդ Անդերսոնը, 1836 թվականին ավարտել է Վեթ Փոյնթը՝ 49 կուրսանտների մեջ ունենալով չորրորդ արդյունքը։ 1848 թվականի ապրիլի 4-ին նա Ռիչմոնդում ձեռք է բերել մետալուրգիական գործարան։ Երբ Ամերիկայի Համադաշնային Նահանգների մասին լուրը հասել է Ռիչմոնդ, Անդերսոնը արագորեն միացել է Հյուսիսվիրջինյան բանակին՝ ստանալով գեներալի աստիճան։ Գեներալ Ռոբերտ Էդվարդ Լին խնդրել է նրան վերադառնալ գործարան՝ ղեկավարելու արտադրությունը, որից կախված էր ռազմական գործողությունների հաջողությունը։ Հետագայում Tredegar Iron Works գործարանը գլխավորել է Ֆրենսիս Գլազգոուն։ Էլենն իր հորը համարել է ինքնագոհ և անսիրտ[10]։ Նրա ամենահետաքրքրաշարժ հերոսներից ոմանք ևս ունեն այդ նույն շոտլանդական կալվինական արմատները, ինչպես նաև նմանատիպ «պրեսբիտերականության պողպատե հոգին»[11]։
Էլենի մայրը՝ Էնն Ջեյն Գոլսոնը, ծնվել է 1831 թվականի դեկտեմբերի 9-ին Նիդեմում, Վիրջինիա նահանգ, մահացել է 1893 թվականի հոկտեմբերի 27-ին։ Նա Ուիլյամ Եյթս Գոլսոնի և Մարթա Էնն Ջեյն Թեյլորի դուստրն էր, կոնգրեսմեն Թոմաս Գոլսոն կրտսերի և Էնն Եյթսի թոռնուհին, Վիլհելմի և Մարիայի քոլեջի առաջին նախագահ (1761-1764) սուրբ Ուիլյամ Եյթսի սերնդից էր[12]։ Գոլսոնի նախնիներից էր նաև Ուիլյամ Ռենդոլֆը, որը Վիրջինիայի նշանավոր գաղութաբնակ և հողատեր էր։ Նա և կինը՝ Մերի Իշամը, անվանվել են «Վիրջինիայի Ադամ և Եվա»[12]։
Էնն Գոլսոնը Ֆրենսիս Գլազգոուի հետ ամուսնական դաշն է կնքել 1853 թվականի հուլիսի 14-ին։ Նրանք ունեցել են տասը երեխա։ Էնն Գոլսոնը ունեցել է այդ ժամանակներում «նյարդային հաշմանդամություն» կոչվածի հակում. որոշները դա բացատրում էին նրանով, որ նրա հոգածության տակ տասը երեխա կար[13]։ Գլազգոուն ևս ողջ կյանքի ընթացքում տառապել է «նյարդային հաշմանդամությամբ»։
Երբ ԱՄՆ-ում 1900-ական թվականների սկզբին սկսվել է կանանց ակտիվ ընտրական իրավունքի համար պայքարը, Գլազգոուն միացել է շարժմանը և մասնակցել 1909 թվականի գարնան երթին։ Հետագայում նա Վիրջինիայում հանդես է եկել ընտրական իրավունքի համար առաջին ժողովին[14]։ Գլազգոուն կարծել է, որ շարժումը ծագել է իր համար անհաջող պահի, այդ իսկ պատճառով գրողի հետաքրքրությունը դրա հանդեպ շուտով մարել է[15]։ Գլազգոուն սկզբում իր ստեղծագործությունների գլխավոր դերերում կանանց կերպարներ չի ներառել, սակայն աստիճանաբար կանայք դարձել են նրա վեպերի հերոսներ[16]։
Գլազգոուն մահացել է 1945 թվականի նոյեմբերի 21-ին[17]։ Թաղվել է Ռիչմոնդում։
1923 թվականին «Թայմ» թերթի տեսաբանը բնութագրել է Գլազգոուին որպես տիպիկ հարավցի, միաժամանակ անվանել է նրան ամերիկյան գրականության իրապես նշանակալի կերպար[18]։
1942 թվականին Գլազգոուն արժանացել է Պուլիտցերյան մրցանակի գրականության ոլորտում «Սա է մեր կյանքը» վեպի համար[7]։ Այդ նույն թվականին վեպը էկրանավորվել է։
Գլազգոուի արխիվը գտնվում է Վիրջինիայի համալսարանում[19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.