սաամի հասարակական և քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Էլզա Լաուլա Ռենբերգ (շվեդ.՝ Elsa Laula Renberg, նոյեմբերի 29, 1877, Storseleby - հուլիսի 22, 1931, Brønnøy Municipality, Նուռլան, Նորվեգիա), սաամի հասարակական և քաղաքական գործիչ։
Էլզա Լաուլա Ռենբերգ | |
Մասնագիտություն՝ | reindeer herder և քաղաքական գործիչ |
---|---|
Ազգություն | սաամներ |
Ծննդյան օր | նոյեմբերի 29, 1877 |
Ծննդավայր | Storseleby |
Վախճանի օր | հուլիսի 22, 1931 (53 տարեկան) |
Վախճանի վայր | Brønnøy Municipality, Նուռլան, Նորվեգիա |
Թաղված | Dolstad Church |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Ծնվել է 1877 թվականի նոյեմբերի 29-ին եղջերվաբույծներ Լարս Թոմասոն Լաուլի և Քրիստինա Ժոզեֆինա Լարսդոթերի ընտանիքում։ Մեծացել է Դիկանես ավանի մոտակա տարածքում։ Ստոկհոլմում մանկաբարձուհու մասնագիտացում ստանալուց հետո վերադարձել է հայրենի ավան։
1908 թվականին ամուսնացել է եղջերվաբույծ Թոմաս Ռենբերգի հետ, որի հետ տեղափոխվել է Նորվեգիայի Նուռլան կոմսության Վեֆսն կոմունա։ Ունեցել են վեց երեխա։
1904 թվականին գրել և հրատարակել է «Infor lif eller död? Sanningsord i de Lappska förhållandena» (հայերեն՝ «Մենք բախվում ենք կյանքի՞, թե՞ մահվան. Ճշմարտության խոսքերը սաամական իրավիճակի մասին») շվեդերեն պարսավագիրը, ինչը նրան դարձրել է սաամի առաջին կինը, որը հրատարակել է սեփական ստեղծագործությունը[1]։ Երկում շոշափվել են սաամների համար արդիական կրթական, ձայնի իրավունքի, հողի տիրապետման հարցերը, ինչն արթնացրել է սաամական բնակչության քաղաքական և սոցիալական ակտիվությունը։
Էլզա Լաուլա Ռենբերգը նախաձեռնել է մեծ սաամական հանդիպում, որը տեղի է ունեցել Թրոնհեյմում 1917 թվականի փետրվարի 6-ին։ Այդ օրը ներկայումս նշվում է Սաամների միջազգային օրը։
Սաամի 19-րդ խորհրդաժողովը մեկնարկել է Էլզա Լաուլա Ռենբերգի ծննդյան օրը Սաամի դրոշի օր դարձնելու առաջարկով և հարց է ուղղվել սաամների ազգային խորհրդանիշների հարցերով զբաղվող կոմիտեին։ 2015 թվականի հունիսին կոմիտեն վերանայել է այդ հարցը (§18)` վճռելով. «Կոմիտեն որոշել է Սաամի խորհրդարանական խորհրդին և Սաամների միությանն առաջարկել Էլզա Լաուլա Ռենբերգի ծննդյան օրը նշանակել Սաամների դրոշի պաշտոնական օր։ Այդ կապակցությամբ կոմիտեն հարց կպատրաստի, որպեսզի որոշման առաջարկը ներկայացվի Սաամների միությանը և Սաամի խորհրդարանական խորհրդին»։ 2017 թվականի փետրվարի 11-ին գումարված Սաամի 21-րդ խորհրդաժողովում ընդունվել է որոշում, ըստ որի` Էլզա Լաուլա Ռենբերգի ծննդյան օրը` նոյեմբերի 29-ը, կնշվի Սաամների դրոշի պաշտոնական օրը։ 2017 թվականից սկսած` այդ օրը պետք է բարձրացվեն սաամի դրոշներ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.