From Wikipedia, the free encyclopedia
Էլիզաբեթ Գորդոն Ֆոքս (անգլ.՝ Elizabeth Gordon Fox, 1884[1], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ - 1958, Newington), Ամերիկյան Կարմիր խաչի բուժքույր, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո ղեկավարել է հանրային առողջության խնամքի ծառայությունը։ 1931 թվականին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից պարգևատրվել է Ֆլորենս Նայթինգեյլի անվան մեդալով (12-րդ ամերիկացի դափնեկիր)։
Էլիզաբեթ Գորդոն Ֆոքս | |
---|---|
Ծնվել է | 1884[1] |
Ծննդավայր | Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ |
Մահացել է | 1958 |
Մահվան վայր | Newington |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում[1], Ջոնս Հոփքինսի համալսարան և Johns Hopkins School of Nursing? |
Մասնագիտություն | գրող և բուժքույր |
Պարգևներ և մրցանակներ | |
Elizabeth Gordon Fox Վիքիպահեստում |
Էլիզաբեթ Գորդոն Ֆոքսը ծնվել է Միլուոքիում[2], Էդվին Մ. Ֆոքսի և Ֆրանսիս Կ. Գորդոնի ընտանիքում[3]։ Եղբայրը՝ Ե. Գորդոն Ֆոքսը, Չիկագոյում եղել է ինժեներ[4]։ 1907 թվականին Էլիզաբեթն ավարտել է Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում[5], որպես բուժքույր վերապատրաստվել է Ջոնս Հոփքինսի քույրական դպրոցում՝ ավարտելով 1910 թվականի դասընթացը[6]։
Ֆոքսը կարիերան սկսել է 1912 թվականին Չիկագոյի այցելու բուժքույրերի ասոցիացիայի հետ[6]։ 1918-1930 թվականներին եղել է Ամերիկյան Կարմիր խաչի հանրային առողջության պահպանման բյուրոյի ղեկավարը[7][8]։ Նախքան ղեկավար պաշտոն զբաղեցնելը Ֆաննի Կլեմենտի հետ ղեկավարել է բյուրոն[9]։ 1922 թվականին Լավինա Դոքի, Սարա Էլիզաբեթ Փիքեթի, ԿԼարա Նոյեսի, Ֆաննի Ֆ. Կլեմենտի և Աննա Ռ. ՎանՄետերի հետ եղել է The History of American Red Cross Nursing գրքի համահեղինակ։
1921 թվականին Ֆոքսը, փոխարինելով Էդնա Լոի Ֆոլեին, դարձավ Հանրային առողջապահության խնամքի միջազգային կազմակերպության նախագահ[10]։ Նա հաճախ գրառումներ է արել The Public Health Nurse և այլ մասնագիտական ամսագրերում, դասախոսություններ է կարդացել հանրային առողջության պահպանման վերաբերյալ[11][12]։ Քննարկումներ է ունեցել հանրային առողջապահության բուժքույրերի որպես մանկաբարձներ մասնագիտացման վերաբերյալ[13][14]։ 1927 թվականին Սինսինատիում կայացած Կանանց միջազգային խորհրդում Ֆոքսը խոսել է հանրային առողջության բուժքույրերի մասին[15]։
1930 թվականին Ֆոքսն ընտրվել է Կամիր խաչի միությունների լիգայի ամերիկյան խորհրդատու[16]։ 1931 թվականին դարձել է 12-րդ ամերիկացին, որ արժանացել է Ֆլորենս Նայթինգեյլի անվան մեդալի և առաջին ամերիկացի որ պարգևատրվել է որպես քաղաքացիական բուժքույր[17][18]։
1930 թվականից մինչև 1949 թվականին թոշակի անցնելը Ֆոքսն աշխատել է Եյլի բուժքույրական դպրոցում[19]։ Ֆոքսը եղել է նաև Նյու Հևենի Այցելու բուժքույրերի ասոցիացիայի ղեկավար, եղել է նաև Կոնեկտիկուտի պետական բուժքույրական ասոցիացիայի նախագահ[6]։
Ֆոքսը մահացել է Կոնեկտիկուտի հանրային առողջության ասոցիացիայի՝ իր պատվին կազմակերպած արարողության ժամանակ 1951 թվականին Նյուվինգտոնի հիվանդանոցում, 74 տարեկանում[6][20]։ Էլիզաբեթ Գորդոն Ֆոքսին առնչվող փաստաթղթեր կան Եյլի Չարլզ Էդվարդ Ամորի Վինսլոուի փաստաթղթերում[21]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.