Էլինոր Օսթրոմ
From Wikipedia, the free encyclopedia
Էլինոր Օսթրոմ (մինչ ամուսնական ազգանունը՝ Ավան[12], անգլ.՝ Elinor Ostrom, օգոստոսի 7, 1933(1933-08-07)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - հունիսի 12, 2012(2012-06-12)[1][2][3][…], Բլումինգտոն, Ինդիանա, ԱՄՆ[4]), ամերիկացի տնտեսագետ և քաղաքագետ, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի արվեստի բակալավր (1954), արվեստի մագիստրոս (1962) և փիլիսոփայության դոկտոր, Բլումինգտոնի Ինդիանայի համալսարանի պրոֆեսոր 1974 թ. մինչ իր մահը։
Նոբելյան մրցանակի դափնեկիր 2009 թ. տնտեսագիտության ոլորտում՝ «Տնտեսական կառավարման վերլուծության համար (հասարակական սեփականության ոլորտում)» (for her analysis of economic governance, especially the commons)[13], միակ կինը մրցանակակիրը այդ բնագավառում։
1982-1984 թթ. «Հասարակական ընտրություն» միության նախագահ, Ֆրենկ Սեյդմանի անվան մրցանակի դափնեկիր (1997), ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (2001)։