Էլիսոն Միշել Ֆելիքս (անգլ.՝ Allyson Michelle Felix նոյեմբերի 18, 1985(1985-11-18)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի արագավազորդուհի (100, 200 եւ 400 մետր վազքատարածություններ)։ Օլիմպիական խաղերի 7-ակի և աշխարհի 15-ակի չեմպիոնուհի (այդ թվում մեկ անգամ փակ տարածքում)։ Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաշատ տիտղոսներ նվաճած թեթևաթլետուհին. Թեթև աթլետիկայի պատմության մեջ օլիմպիական 7 ոսկե մեդալ վաստակած միակ մարզուհին[6]։

Արագ փաստեր Էլիսոն Ֆելիքս, Անձնական տեղեկություն ...
Էլիսոն Ֆելիքս
Thumb
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Allyson Michelle Felix
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Allyson Michelle Felix
Մասնագիտացում՝վազորդ և թեթևատլետ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 18, 1985(1985-11-18)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Հասակ՝168 սանտիմետր[3]
Քաշ՝55 կիլոգրամ
Փակել

2019 թվականի դրությամբ՝ թեթև աթլետիկայի աշխարհի առաջնություններում նվաճած պարգևների քանակով (13 ոսկե մեդալ) Ֆելիքսն առաջ է անցել Ուսեյն Բոլթից (11 ոսկե մեդալ)՝ դառնալով այդ բարձրակարգ մրցումների ամենատիտղոսակիր մարզիկը։ 2022 թվականին Օրեգոնում կայացած աշխարհի առաջնությունում, 36 տարեկանում, Ֆելիքսը ոսկի է նվաճել 4x400 մ փոխանցումավազքում և բրոնզ՝ 4x400 մ խառը փոխանցումավազքում։ Այսպիսով՝ աշխարհի ամառային առաջնություններում Ֆելիքսի հաշվին 20 մեդալ է գրանցվել՝ 14 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե։ 14 ոսկե մեդալներից 10-ը նա նվաճել է փոխանցումավազքում, 4-ը՝ անհատական մրցաձևերում։ Ֆելիքսը 17 տարվա ընթացքում մասնակցելով աշխարհի 8 առաջնությունների (2005, 2007, 2009, 2011, 2015, 2017, 2019, 2022):՝ դրանցից յուրաքանչյուրում նվազագույնը մեկ ոսկի է նվաճել

Ֆելիքսն ամուսնացել է ամերիկացի նախկին թեթևաթլետ Քենեթ Ֆերգյուսոնի հետ։ . 2018 թվականին նրանք դուստր են ունեցել։

2020 և 2021 թվականներին «Թայմ» ամսագիրը Էլիսոն Ֆելիքսին ներառել է աշխարհի առավել ազդեցիկ 100 կանանց ցանկում[7][8]։ 2022 թվականին անվանի մարզուհու ալմա մատերը՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, նրան շնորհել է պատվավոր դոկտորի կոչում[9]։

Մրցելույթներ օլիմպիադաներում

Մանրամասն տեղեկատվություն Օլիմպիադան, Մրցաձևը ...
ՕլիմպիադանՄրցաձևըԳրաված տեղը
Աթենք 2004200 մետր1st
Պեկին 2008200 մետր1st
Պեկին 20084×400 մետր1st
Լոնդոն 2012100 մետր5
Լոնդոն 2012200 մետր1st
Լոնդոն 20124×100 մետր1st
Լոնդոն 20124×400 մետր1st
Ռիո դե Ժանեյրո 2016400 մետր1st
Ռիո դե Ժանեյրո 20164×100 մետր1st
Ռիո դե Ժանեյրո 20164×400 մետր1st
Տոկիո 2020400 մետր3rd
Տոկիո 20204×400 մետր1st
Փակել

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.