From Wikipedia, the free encyclopedia
Էլլա Հոլմ Բյուլ (նորվ.՝ Ella Holm Bull, աղջկական ազգանունը Յոմա նորվ.՝ Joma, հոկտեմբերի 12, 1929[1], Røyrvik Municipality, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա[2] - սեպտեմբերի 21, 2006[1], Snåsa Municipality, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա[1]), նորվեգիայի սաամ բանաստեղծուհի, թարգմանչուհի և դասախոս։ Իր ողջ ստեղծագործական կյանքը նվիրել է հարավսաամերենի ուսուցմանն ու տարածմանը։
Էլլա Բյուլ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1929[1] |
Ծննդավայր | Røyrvik Municipality, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա[2] |
Վախճանվել է | սեպտեմբերի 21, 2006[1] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Snåsa Municipality, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա[1] |
Մասնագիտություն | լեզվաբան, ուսուցչուհի, քաղաքական գործիչ, թարգմանչուհի, քրիստոնեական հիմների հեղինակ և հեղինակ |
Լեզու | Հարավսաամերեն |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Օսլոյի համալսարան և Q19382869? (1954) |
Պարգևներ |
Էլլա Հոլմ Բյուլը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 12-ին Սնոսայում՝ Նիլս Պեդերսեն Յոմայի (Nils Pedersen Joma, 1905-1948) և Աննա Յոդանսեն Սթեյնֆիելի (Anna Sofie Johnsen Steinfjell, 1904-1974) ընտանիքում։ 1948 թվականի հուլիսի 5-ին տեղի ունեցած ավտովթարի ժամանակ 16 անձանց հետ միասին զոհվում են Էլլա Բյուլի հայրը, երեք եղբայրներն ու երկու քույրերը։
1953 թվականին Էլլան ամուսնանում է Ռյորոսիից Նիլս Հոլմ Բյուլի հետ (Nils Holm Bull, 1929-2003):
Ամուսնանալուց մեկ տարի անց՝ 1954 թվականին ավարտում է Սեսնա կոմունայի մանկավարժական ուսումնարանը։ Իսկ 1964 թվականին Օսլոյի համալսարանն ավարտելուց հետո ստանում է սաամերեն լեզվի լեզվաբանության դիպլոմ։
1968 թվականից հարավսաամերեն է դասավանդել Սնոսայի դպրոցում։ 1974 թվականին նորվեգացի լեզվաբան Կնուտ Բերգսլանդի հետ աշխատել է հարավսաամերենի զարգացման վրա[4]։
2004 թվականին հարավսաամերենի տարածման համար պարգևատրվել է «Gollegiella»[5] պարգևով։ Կյանքի վերջին տարիներին զբաղվել է սաամական համայնքի պատմությունները գրի առնելով։
Էլլա Բյուլն իր մահկանացուն կնքնել է 2006 թվականի սեպտեմբերի 21-ին՝ յոթանասունվեց տարեկան հասակում՝ Սնոսայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.