From Wikipedia, the free encyclopedia
Էլ Գրին[9](անգլ.՝ Al Green, ամբողջական անունը Էլբերտ Գրին , անգլ.՝ Albert Greene, ապրիլի 13, 1946[1][2][3][…], Forrest City, Արկանզաս, ԱՄՆ[4]), ամերիկացի կատարող ռիթմ ընդ բլյուզ ոճում , որի ստեղծագործությունները կապում է 1960-ական թվականների հարավային դասական սոուլի հայտնի դպրոցի և 1970-ական թվականների ֆիլադելֆյան առևտրային ուղղավծության սոուլի միջև։
Էլ Գրին | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Al Green |
Ի ծնե անուն | անգլ.՝ Albert Leornes Greene |
Ծնվել է | ապրիլի 13, 1946[1][2][3][…] (78 տարեկան) Forrest City, Արկանզաս, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | սոուլ և ռիթմ էնդ բլյուզ[5] |
Մասնագիտություն | երգիչ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր և ջազ երաժիշտ |
Երգչաձայն | տենոր և կոնտրատենոր |
Գործիքներ | կիթառ և վոկալ[5] |
Լեյբլ | Blue Note, A&M Records, Bell Records, Fat Possum Records և Hi Records? |
Անդամակցություն | U.S.-Japan Caucus?[6] |
Պարգևներ | |
Կայք | algreenmusic.com |
Al Green Վիքիպահեստում |
Գրինի կատարողական ոճը ձևավորվել է կրոնական երաժշտության ՝ գոսպելի ազդեցության տակ ։ Իր ելույթները նա աշխուժացնում էր յուրահատուկ բացականչանքներով Ջեյմս Բրաունի ժանրում։ Երիտասարդ երգչին նկատեց Hi Records լեյբլի սեփականատեր ՝ Վիլ Միտչելլը , որն 1969 թվականին ստորագրեց պայմանագիր նրա հետ մի քանի ալբոմ թողարկելու համար։
Հատուկ իր ֆալցետի համար Միտչելլը հորինեց մի ուժեղ, զգացմունքային երաժշտական խառնուրդ , որն պատրաստված էր լարային գործիքների խելահեղության և տեղ֊ տեղ փողային գործիքների միջոցով։ Յոթանասունականների սկզբի հիանալի ձայնագրերը ինչպիսիք են «Let’s Stay Together» (1-ին տեղը ԱՄՆ-ում,«Գրեմմի» մրցանակ), «Tired of Being Alone», «Take Me to the River» և գերժամանակակից «Love and Happiness», տարբերվում էին այդ ժամանակվա հիթերի ընդհանուր ֆոնից բաբախուն ռիթմերով և կանացի էրոտիկ բեք֊վոկալով։
Գրինի վաղ ստեղծագործությունները հիմք հանդիսացան ռիթմ ընդ բլյուզի նոր հնչեղության և մեծ ազդեցություն է գործել իր բոլոր գործիչների վրա, Մարվին Գեյից և Պրինսից մինչև Էնի Լենոքսը և Ջասթին Թիմբերլեյքը (ով հրապարակեց հոդված իր կուռքի մասին Rolling Stone ամսագրի հոբելյանակ թողարկման ժամանակ)։ Մինչդեռ արդեն 1976 թվականին ինքը երգիչը ընդունեց աստիճան և այլևս չթողարկեց ձայնագրեր «մեղսագործ» թեմաններով։ Պատճառն ինչի համար նա դիմեց Աստծուն հանդիսացավ իր ընկերուհու ինքնասպանությունը, որն մինչև կյանքից հեռանալը եռացրած ջրով տակառ թափեց լոգարանում գտնվող երգչի վրա։
Չնայած սկսած 1970-ականների կեսերից Գրինը կատարում է ավանդական գոսպել, իր ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրությունն շարունակում է պահպանվել։ 1981 և 1989 թվականների միջև ընկած ժամանակահատվածում նա հաղթել է «Գրեմմիի» ութ արձանիկ, 2002 թվականին նրան շնորհած այդ հաղթանակն իր կարիերայի ողջ ընթացքում ձեռք բերած նվաճումների համար էր, իսկ 1995 թվականին իր անունը գրանցվել է Ռոքնլոռի փառքի սրահում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.