Էկոլոգիական միգրանտ
մարդիկ ստիպված հեռանում են իրենց հայրենի բնակավայրերից՝ տեղի միջավայրի փոփոխության պատճառով / From Wikipedia, the free encyclopedia
Էկոլոգիական միգրանտ, մարդ, որը ստիպված է լքել իր տարածաշրջանը տեղական միջավայրի հանկարծակի կամ երկարաժամկետ փոփոխությունների պատճառով։ Այդ փոփոխությունները սպառնում են իրենց սեփական բարեկեցությանը կամ իրենց ընտանիքի բարեկեցությանը և ներառում են այնպիսի բնական երևույթներ, ինչպիսիք են երաշտը, անապատացումը, ծովի մակարդակի բարձրացումը և սեզոնային եղանակային պայմանների խախտումները։ Էկոլոգիական միգրանտները տեղափոխվում են այլ երկրներ կամ իրենց հայրենի երկրի այլ շրջաններ։ Թեև ներկա պահին գոյություն չունի էկոլոգիական միգրացիայի միասնական և հստակ սահմանում, այդ գաղափարն ավելի ու ավելի մեծ ուշադրություն է գրավում, քանի որ քաղաքական գործիչները, բնապահպաններն ու սոցիոլոգները փորձում են բացահայտել կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի վատթարացման հնարավոր սոցիալական հետևանքները։