Էկոսմիթ
From Wikipedia, the free encyclopedia
Էկոսմիթ, ամերիկյան ինդի փոփ խումբ, որը ձևավորվել է 2009 թվականին Չինոյում, Կալիֆոռնիա։ Ի սկզբանե խմբի 4 անդամներն էին Սիդնեյը, Նոան, Գրահամ Սիերոտան և Ջեմին, վերջինս լքեց խումբը 2016 թվականի վերջին[1]։ Նրանք բոլորն էլ հարազատ քույր ու եղբայրներ են։ Էկոսմիթը սկզբում համագործակցեց Ready Set Go!-ի հետ, իսկ հետագայում` 2012 թվականի մայիսին Warner Bros Records-ի հետ[2] They are best known for the song "Cool Kids", which reached number 13 on the Billboard Hot 100 and was certified double platinum by the RIAA with over 1,200,000 sales in the United States[3]: Նրանք առավել հայտնի են իրենց Cool Kids երգի համար, որը Billboard Hot 100 հիթ շքերթում հասել է 13-րդ հորիզոնականը և Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից ստացել է Double Platinum, որից ԱՄՆ-ում վաճառվել է 1200000 օրինակ[3]։ Երգը 2014 թվականին Warner Bros. Records-ի հինգերորդ ամենաշատ վաճառվող երգն էր՝ 1,3 միլլիոն վերբեռնումներով[4]։ Խմբի դեբյուտային ձայնասկավառակ՝ Talking Dreams-ը թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 8-ին։