Էմանուել Լասկեր - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Էմանուել Լասկեր.

Էմանուել Լասկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էմանուել Լասկեր
Emanuel Lasker
Ծնվել էդեկտեմբերի 24, 1868(1868-12-24)[1][2][3][…]
ԾննդավայրԲարլինեկ, Gmina Barlinek, Myślibórz County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[2]
Մահացել էհունվարի 11, 1941(1941-01-11)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանQ64174103?[5]
Քաղաքացիություն
 Վայմարյան Հանրապետություն
ԿրթությունՀայդելբերգի համալսարան և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան[6]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4]
Մասնագիտությունմաթեմատիկոս, շախմատիստ, բրիջ խաղացող, փիլիսոփա և շախմատային տեսաբան
ԱշխատավայրԹուլեյնի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
շախմատի աշխարհի չեմպիոն և Hall of Fame des deutschen Sports?
Emanuel Lasker Վիքիպահեստում

Էմանուել Լասկեր (գերմ.՝ Emanuel Lasker, դեկտեմբերի 24, 1868(1868-12-24)[1][2][3][…], Բարլինեկ, Gmina Barlinek, Myślibórz County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[2] - հունվարի 11, 1941(1941-01-11)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), գերմանացի շախմատիստ, դիրքային դպրոցի ներկայացուցիչ, աշխարհի երկրորդ չեմպիոն (1894-1921 թվականներին), մաթեմատիկական և փիլիսոփայական գիտությունների դոկտոր։ Լասկերը պահպանում է չեմպիոնության իր տիտղոսը 27 տարի, ինչը հանդիսանում է ռեկորդային ձեռքբերում շախմատում, և շարունակում է հանդես գալ բարձր մակարդակում մինչև 68 տարեկան։

Լասկերը տիրապետում է յուրօրինակ խաղային ոճի, սակայն նրա ամենաուժեղ կողմը համարում են դիրքային զգացողությունը և վերջնախաղը։ Շատ կենսագիրներ և հետազոտողներ Լասկերին համարում են շախմատի հոգեբանական մոտեցման բացահայտող։ Շատերը համարում են, որ նա կարող էր գնալ իրեն համար վատ դիրքերի, որպեսզի հետո խաղը տաներ տվյալ հակառակորդի համար անհարմար հունով։ Այդ տեսանկյունը հիմա էլ շատ ընդունված է սակայն փորձագետների մի մասը համարում եմ դա մոլորություն՝ բացատրելով Լասկերի հաջողությունները նրա շախմատային խորը հասկացողությամբ և այս կամ այն դիրքերի վատ և լավ կողմերը գնահատելու կարողությամբ։

Լասկերը հաճախակի դադարեցրել է իր շախմատային ելույթները մի քանի տարով, որպեսզի զբաղվի մաթեմատիկայով և փիլիսոփայությամբ։ 1901 թվականին Լասկերը պաշտպանել է բժշկական դիսերտացիան, իսկ իրեն գլխավոր ձեռքբերումը մաթեմատիկայում դարձել է իր թեորեմը, որը իր անունը ստացել է իր և Էմմի Նյոտերի անունից, վերջինս ընդհանրացրել է Լասկերի նախնական արդյունքը։ Բացի դրանից Լասկերը հրապարակել է մի քանի փիլիսոփայական աշխատություններ և գեղարվեստական ստեղծագործություններ։

Ծանոթագրություններ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Էմանուել Լասկեր
Listen to this article