From Wikipedia, the free encyclopedia
Էմբեր Ռադդ (անգլ.՝ Amber Rudd, օգոստոսի 1, 1963[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Աշխատանքի և կենսաթոշակների նախարար (2018—2019):
Էմբեր Ռադդ | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Էդինբուրգի համալսարան, Չելտնռմ Լեդիզ քոլեջ, Քուինի քոլեջ, Լոնդոն և New Hall School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գործարար, ներդրումային բանկիր և լրագրող |
Ծննդյան օր | օգոստոսի 1, 1963[1][2] (61 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Հայր | Tony Rudd?[1] |
Մայր | էթնե Ռուդ[1] |
Ամուսին | Ա․Ա․ Ջիլ[3] |
Զավակներ | Ֆլորա Ջիլ[1] և Ալեքսանդր Ջիլ[1] |
Կայք՝ | amberrudd.co.uk |
Ինքնագիր | |
Դևիդ Քեմերոնի կառավության կազմում եղել է Մեծ Բրիտանիայի էներգետիկայի և կլիմայի փոփոխությունների հարցերով նախարարը (2015—2016), իսկ 2016 թվականի հուլիսի 13-ից մինչև 2018 թվականի ապրիլի 29-ը Թերեզա Մեյի կառավարության կազմում հանդիսացել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար։
Ավարտել է Չելթնեմի տիկնանց քոլեջը և Էդինբուրգի համալսարանը[4]։ Չնայած Ռադդը համալսարանում ուսումնասիրել է պատմություն, սակայն համալսարանը ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել J.P. Morgan & Co. ներդրումային բանկում, ապա աշխատել է Վենչուրային կապիտալի ոլորտում։ Բացի սրանից նա նկարահանվել է «Չորս հարսանիք և մեկ հուղարկավորություն» ֆիլմում[5]։
2005 թվականին Լիվերփուլ Հարսթոն շրջանում մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, սակայն պարտվել է[6]։
2010 թվականի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտությունների ժամանակ Էմբեր Ռադդը Արևելյան Սասիքսում կարողանում է հաղթել, որտեղ նրա թեքնածությունը առաջադրվել էր Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության կողմից։ Ռադդը հավաքել էր ընտրողների 41,1 % քվե, այն դեպքում երբ նրա հակառակորդ լեյբորիստ Մայքլ Ֆոսթերը հավաքել էր միայն 37,1 %[7]:
2012 թվականի սեպտեմբերին Էմբեր Ռադդը դարձավ Գանձապետական կանցլեր Ջորջ Օսբորնի խորհրդարանական քարտուղարը։ 2013 թվականի ապրիլին նա քննադատության ենթարկվեց իր ընտրատարածքի մասին բացասական մեկնաբանության համար։ 2014 թվականի հուլիսի 15-ին Ռադդը նշանակվել է Մեծ Բրիտանիայի էներգետիկայի և կլիմայի փոփոխությունների հարցերով նախարարի օգնական[8]։
2015 թվականի մայիսի 7-ին Մեծ Բրիտանիայում կայացան հերթական խորհրդարանական ընտրությունները, որի ժամանակ Ռադդը նույն ընտրատարածքում հաղթեց 44,5 % արդյունքով[9]։
2015 թվականի մայիսի 11-ին Դեյվիդ Քեմերոնը կազմեց նոր կառավարություն, որտեղ Ռադդը զբաղեցրեց Էներգետիկայի և կլիմայի փոփոխությունների հարցերով նախարարի պաշտոնը[10]։
Արդեն 2015 թվականի մայիսին նա հայտնվեց դժվար իրավիճակում՝ Halite Energy Group ընկերությունը դիմեց նրա գերատեսչությանը Լանկաշիր շրջանի նախկին աղի հանքերում գազ պահեստավորելու թույլտվություն ստանալու համար։ Սակայն այս ընկերության նպատակն էր Ռադդի եղբորը՝ Ռոնալդ Ռադդին պատկանող Finsbury ֆիրմայի գովազդը, այս պատճառով Էմբեր Ռադդը հրաժարվեց այս հարցով որոշում կայացնել[11]։
2016 թվականի հունիսի 9-ին ITV հեռուստաընկերության եթերում մասնակցել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունում անդամակցության հարցով հանրաքվեին նվիրված բանվեճին։ Էմբերը Նիկոլա Սթերջենի և Անժելա Իգլի հետ դեմ էր արտահայտվում ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, իսկ հակառակորդ կողմը՝ Բորիս Ջոնսոնը, Անդրեա Լիդսոմը և Սթյուարդ Գիզելը կողմ էին[12]։
2016 թվականի հուլիսի 13-ին Էմբերը Թերեզա Մեյի կառավարության կազմում նշանակվել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար[13]։
2017 թվականի հունիսի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա իր ընտրատարածքում հավաքեց 46,9 % քվե[14]։
2017 թվականի հունիսի 11-ին նա կրկին զբաղեցրեց Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը։
2017 թվականի հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Լոնդոնի Ֆինսբերի պարկի մզկիթում հարձակման ենթարկվեցին հավատացյալներ[15]։
2018 թվականի ապրիլի 29-ին Ռադդը հրաժարական ներկայացրեց վարչապետ Թերեզա Մեյին, որը հաստատվեց։ Նա այս որոշումը ընդունեց այն բանից հետո, երբ ապրիլի 28-ին The Guardian պարբերականը հրապարակեց 2017-ին Ռադդի կողմից Թերեզա Մեյին ուղարկված նամակը, որում խոսվում էր ներգաղթյալների խնդրի մասին։
2018 թվականի նոյեմբերի 16-ին նա Թերեզա Մեյի կառավարության կազմում ստացավ աշխատանքի նախարարի պորտֆելը[16]։
2019 թվականի հուլիսի 24-ին նա վերանշանակվել է նույն պաշտոնում, սակայն արդեն Բորիս Ջոնսոնի կառավարության կազմում[17]։
2019 թվականի սեպտեմբերի 7-ին նա անցել է թոշակի, ինչպես նաև լքել է Պահպանողական կուսակցության շարքերից և Բորիս Ջոնսոնին մեղադրեց «քաղաքական վանդալիզմ» կատարելու մեջ[18]։
1990 թվականին Էմբեր Ռադդը ամուսնացել է գրող Ա. Ջիլլի հետ, ունի երկու երեխա։ 1995 թվականին ամուսինները բաժանվել են[19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.