![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/07/Emetine.svg/langhy-640px-Emetine.svg.png&w=640&q=50)
Էմետին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Էմետին, (Emetinum), ալկալոիդ, պարունակվում է իպեկակուանե բույսի արմատներում։ Անհոտ, դառնահամ, ջրում և սպիրտում լավ լուծվող, դեղնավուն բյուրեղային փոշի է։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/07/Emetine.svg/640px-Emetine.svg.png)
Բժշկության մեջ օգտագործվում է էմետինի հիդրոքլորիդը (Emetini hydrochloridum)՝ ամեոբիազի բուժման նպատակով։ Էմետինը գրգռում է լորձաթաղանթները և առաջացնում սրտխառնոց, փսխում։ Նշանակվում է ենթամաշկային, միջմկանային ճանապարհներով։ Էմետին դուրս է գրվում 1%–1 մլ ամպուլներում և փոշիներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 44)։ ![]() |