From Wikipedia, the free encyclopedia
Էմիլիո Մարկոս Պալմա (իսպ.՝ Emilio Marcos Palma, հունվարի 7, 1978, Էսպերնասա կայան, Անտարկտիկայի համաձայնագրի տարածք), Արգենտինայի քաղաքացի, Անտարկտիդա մայրցամաքում ծնված առաջին մարդը։ Էմիլիոն ծննդյան ժամանակ կշռել է 3.4 կգ, ծնվել է Ֆորտին Սարգենտո Կաբրալում՝ Էսպերանսա կայարանում, Անտարկտիկական թերակղզու գագաթի մոտ։ Նրա հայրը՝ կապիտան Խորխե Էմիլիո Պալման, կայարանի արգենտինական ջոկատի գլխավորն էր։ Ներկայումս Անտարկտիկայում ծնվել է 10 մարդ[1]։
Էմիլիո Պալմա Emilio Marcos Palma (es) | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Էսպերնասա կայան, Անտարկտիդա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մասնագիտություն | համակարգային վերլուծաբան և համակարգչային գիտնական |
Ծնողներ | Խորխե Պալմա (հայր) Մարիա Սիլվիա դե Պալմա (մայր) |
1977 թվականի վերջին, հղիության 7-րդ ամսում, Մարիա Սիլվիա դե Պալման՝ Էմիլիոյի մայրը տեղափոխվել է Էսպերանսա կայան, որպեսզի այնտեղ ծննդաբերի[2]։ Օդային կամուրջը, այսպես կոչված Արգենտինական Անտարկտիկայի ինքնիշխանության վերաբերյալ վեճի լուծման միջոցներին մեկն էր։ Էմիլիոն ինքնաբերաբար ստացավ արգենտինական քաղաքացիություն, քանի որ նրա ծնողները Արգենտինայի քաղաքացիներ էին, բացի այդ նա ծնվել է Արգենտինական Անտարկտիկայի տարածքում։
Էմիլիոն կարող էր նաև հավակնել բրիտանական քաղաքացիության, քանի որ կայանի տեղադրությունը համընկնում է հայտարարված Բրիտանական անտարկտիկական տարածքների կազմի մեջ, բայց ո՛չ ինքը, ո՛չ էլ նրա ծնողները նման հարցում չեն ներկայացրել։
Էմիլիո Պալման ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում որպես պատմության մեջ առաջին մարդ, ով ծնվել է Անտարկտիդա մայրցամաքում։ Նրա եղբայրը՝ Բաուերը, նույնպես ծնվել է Անտարկտիկայում, 12 տարի անց, այն ժամանակ, երբ նրանց ծնողները երկամյա գիտական հանձնարարություն էին կատարում մայրցամաքում։
Բացի այդ, նորվեգացի Սոլվեյգ Գունբյորգ Յակոբսենը, որը 1913 թվականին ծնվել էր Հարավային Ջորջիա կղզու տարածքում, երբեմն նաև համարվում է Անտարկտիկայի տարածքում ծնված առաջին երեխան, սակայն այս տարածքները Անտարկտիկայի տարածքի մաս են համարվում միայն որոշ դեպքերում[3]։
Արգենտինացիներ․
Չիլիացիներ․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.