ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Էմիլ Կուե (ֆր.՝ Émile Coué, փետրվարի 26, 1857[1][2][3][…], Տրուա - հուլիսի 2, 1926[1][2][3][…], Նանսի), ֆրանսիացի հոգեբան և դեղագործ, որը մշակել է հոգեթերապիայի և անհատական աճի մեթոդ՝ հիմնված ինքնաներշնչման վրա։
Էմիլ Կուե ֆր.՝ Émile Coué de la Châtaigneraie | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1857[1][2][3][…] |
Ծննդավայր | Տրուա |
Մահացել է | հուլիսի 2, 1926[1][2][3][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Նանսի |
Գերեզման | cimetière du sud, Nancy[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | École supérieure de pharmacie de Paris? (1882) և Ստրասբուրգի համալսարան (1538-1970) (1901) |
Ազդվել է | Nancy School? |
Երկեր | Q19184482? և ինքնաներշնչում |
Մասնագիտություն | դեղագործ, հոգեբան, լեզվաբան, գիտնական, հոգեվերլուծաբան և հոգեթերապևտ |
Ամուսին | Q57822852? |
Émile Coué Վիքիպահեստում |
Այս մեթոդը հիմնված է մանտրանման պարզ արտահայտությունների պարբերաբար կրկնության վրա, ինչպես օրինակ սա. «Օրըստօրե ինձ համար բոլոր առումներով ավելի ու ավելի լավ է դառնում»։ Պարապմունքների պարբերականությունը բուժման կարևոր նախադրյալ էր հանդիսանում։ Հակառակ տարածված համոզմունքի, որ ուժեղ կամքը ձևավորում է առողջության ամենաարագ ճանապարհը, Կուեն հավատում էր, որ որոշ խնդիրների լուծումն անհնար է առանց անգիտակցական մտքերի փոխության։ Կուեն ընդգծում էր, որ ինքը բուժող չէ, այլ մեկը, որը ուրիշներին ուսուցանում է բուժվել ինքնուրույն։
Ծնվել է բրիտանական ծագումով աղքատ, բայց ազնվական ընտանիքում։ Դեղագիտության կրթական աստիճան է ստացել 1876 թվականին։
Փարիզում ուսումը ավարտելուց հետո նա Տրուայում բացել է բժշկական պրակտիկա, որի ընթացքում հայտնաբերել է, որ բուժման արդյունավետության վրա զգալի ազդեցություն է ունենում հիվանդի համոզվածությունը իրեն առաջարկվող դեղամիջոցների բուժիչ ազդեցության նկատմամբ։
Կուեն կարծում էր, որ ցանկացած հիվանդության հիմնական պատճառը մարդու երևակայությունն է։ Հետևաբար, բուժվելու համար նա առաջարկում էր ամեն օր կրկնել ֆորմուլաներ, որոնք ուղղված էին առողջության բարելավմանը։ Կոուն պնդում էր, որ յուրաքանչյուր ոք, ով իրեն ներշնչում է․ «Ես կհասնեմ», անպայման կհասնի։ Այս և նրա կողմից առաջարկած այլ ֆորմուլաները նպաստել են հիվանդի ակտիվ մասնակցությանը հոգեթերապևտիկ գործընթացին, չնայած, իհարկե, ամբողջությամբ փոխարինել դեղամիջոցները չեն կարողացել։
Կուեն հայտնի է պարադոքսալ պնդմամբ, որ կամքի և երևակայության մենամարտում վերջինս հաղթում է[5]։
Տրուայում 1882-1910 թվականներին աշխատելով որպես դեղագործ, Կուեն արագ բացահայտել է այն, ինչը հետագայում հայտնի էր դառնալու որպես պլացեբոյի էֆեկտ։
Կուեն նկատել է դեղամիջոցի արդյունավետության բարձրացումը, երբ հիվանդի աչքերում ընդգծվում է դրա արդյունավետությունը։ Նման հիվանդները վերականգնվում էին շատ ավելի արագ, քան նրանք, ում ոչինչ չէր ասվել դեղամիջոցի հատկությունների մասին։ Այսպիսով սկսվել է Կուեի հետազոտությունը հիպնոզության և երևակայության ուժի բնագավառում։
Կուեի առաջին բուժումը հիմնված էր հիպնոսի վրա։ Նա հայտնաբերել է, որ մարդը չի կարող հիպնոսի մեջ ընկղմվել իր կամքին հակառակ, և որ ավելի կարևոր է՝ հիպնոսի արդյունքները նվազել են, երբ մարդը գիտակցության է եկել։
1910-ին տեղափոխվել է Նանսի և այնտեղ բացել հոգեթերապիայի կլինիկա, որը վարել է մինչև իր մահը։
Իր աշխատանքում նա առաջնորդվել է Ի. Բերնհայմի և Պ. Լևի ներշնչման էության տեսակետներով։
Նա առողջական խանգարումները համարել է աուտոներշնչման և սխալ երևակայության հետևանք։ Դրանով է պայմանավորված նրա խմբային պասիվ-երևակայական մեթոդի առանձնահատկությունները, երբ հիվանդները մտցվում են հիպնոսի վիճակի մեջ, որտեղ իրար դիմում են հետևյալ բառերով. «Օրըստօրե ես ավելի ու ավելի լավ եմ զգում»։
Այս մեթոդը խիստ քննադատության է ենթարկվել մասնագետների կողմից, բայց շատ տարածված էր պրակտիկայում։
Ազդել է Ի․ Գ․ Շուլցի ավտոգեն մարզման մեթոդի ստեղծման վրա։
Իր կյանքի ընթացքում նա վայելել է միջազգային հեղինակություն, բայց նրա գործն ու հետազոտությունները գրեթե ընկղմվել են մոռացության մեջ նրա մահից մի քանի տարի անց։ Հատկապես քննադատվում է նրա տեսության հիմնական ասպեկտը․ մեր անգիտակիցությունը որոշում է մեր ֆիզիկական և հոգեկան վիճակը, և մենք կարող ենք դրանց վրա ազդել երևակայության միջոցով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.