Էմինյոնյու
From Wikipedia, the free encyclopedia
Էմինյոնյու (թուրքերեն՝ Eminönü), Ստամբուլի պատմական թաղամասերից։ Ներկա պահին այն մտնում է Ֆաթիհ շրջանի կազմի մեջ։ Էմինյոնյու թաղամասը գտնվում է նախկին Կոստանդնուպոլսի պարիսպների ներսում։ Այս թաղամասում են գտնվում Ստամբուլի մի շարք ամենահայտնի տեսարաժան վայրերը, այդ թվում Գալաթայի կամուրջի հարավային վերջավորությունը, Կապույտ մզկիթը, Թոփքափը պալատը, Սուրբ Սոֆիայի տաճարը։ Հյուսիսից Էմինյոնյուի ափերը ողողում են Ոսկեղջյուրի, արևելքից` Բոսֆորի նեղուցի ջրերով։ Փաստացի, Էմինյոնյուն հանդիսանում է թերակղզի։ Այն Ֆաթիհի մաս էր կազմում մինչև 1928 թվականը։ Կրկին Ֆաթիհի տարածքի մեջ Էմինյոնյուն ներառվեց 2009 թվականից։
Էմինյոնյու անվանումն արտացոլում է իր դերն ու պատմությունը։ Թուրքերենից թարգմանաբար այն նշանակում է «արդարադատություն առաջ» (անգլ.՝ in front of justice): Emin նշանակում է արդարադատություն (justice), önü` առաջ, առջև (in front of): Անվանումն ըստ էության առաջացել է Օսմանյան տիրապետության ժամանակներից, քանի որ Էմինը հանդիսացել է նավահանգստի դատավարության վայրն ու մաքսատունը։