հրեական ծագմամբ չեխ-գերմանացի նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Էմմա Լյովենշտամ (գերմ.՝ Emma Löwenstamm, հուլիսի 1, 1879[1][2][3][…], Նախոդ - հունվարի 9, 1941[1][2][4], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[1]), հրեական ծագմամբ չեխ-գերմանացի նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ։ Վլադիմիր Լենինի և Ադոլֆ Հիտլերի շախմատային հանդիպումը պատկերող սկանդալային օֆորտի հեղինակն է։ Ենթադրվում է, որ բնակարանը, որտեղ իբր կայացել է հանդիպումը, պատկանում էր հենց նկարչուհու ընտանիքին (զանգվածային լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ նկարչուհու տունը 20-րդ դարի սկզբին ծառայել է որպես «քաղաքական ազատամիտների սալոն»)[5]։
Էմմա Լյովենշտամ գերմ.՝ Emma Löwenstamm | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1879[1][2][3][…] |
Ծննդավայր | Նախոդ |
Վախճանվել է | հունվարի 9, 1941[1][2][4] (61 տարեկան) |
Մահվան վայր | Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[1] |
Քաղաքացիություն | Ցիսլեյտանիա և Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն |
Մասնագիտություն | նկարչուհի և գծանկարիչ |
Ժանր | բնանկար, Գրքապիտակ և դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | A Chess Game: Lenin with Hitler — Vienna 1909? |
ստորագրություն | |
Emma Löwenstamm Վիքիպահեստում |
Նկարչուհու ստեղծագործության ամենակարևոր ոլորտները դիմանկարային գրաֆիկան ու գրքապիտակներն են։ Երկար ժամանակ նա աշխատել է մոդեռնի և սիմվոլիզմի ազդեցության տակ, ավելի ուշ նրա ստեղծագործության մեջ սկսել է ավելի մեծ տեղ գրավել ռեալիզմը[6]։
Էմմա Լյովենշտամը ծնվել է 1879 թվականի հուլիսի 1-ին, Ավստրո-Հունգարական կայսրությունում, Բերտոլդ (1833-1913) և Ցեցիլիա Լյովենշտամների (ի ծնե՝ Գոլդշմիդ, 1839-1910) բազմազավակ ընտանիքում։ Անգլալեզու հոդվածների մեծ մասում, Mullock’s աճուրդի կողմից հրատարակված գրքույկում, որոշ չեխական աղբյուրներում նկարչուհու ազգանունը գրված է Լյովենշտրամ կամ նույնիսկ Լովենստրամ (գերմ.՝ Emma Löwenstramm, Emma Lowenstramm), սակայն մինչև մեր ժամանակներ հասած աշխատություններում նրա ստորագրությունը չի պարունակում «r» տառը[7], ինչպես նաև, նրա անունն առանց այդ տառի է ներառված առավել հեղինակավոր ժամանակակից կատալոգներում[8]։ Էմմա Լյովենշտամի ծնողները սերում էին Կրակովի և Ամստերդամի հրեա գիտնականների և ռաբբիների ընտանիքներից, նրանց ճակատագրին կարելի է հետևել մինչև 17-րդ դարը։ Նրա նախնիներից էին Հենրիկ Լյովենշտամը՝ Հոհենցոլերն-Զիգմարինգեններ իշխանների պալատական նկարիչը, և փորագրիչ Լեոպոլդ Լյովենշտամը (1842, Ամստերդամ - 1898, Լոնդոն)՝ Լոնդոնում աշխատող նկարիչ Լոուրենս Ալմա-Թադեմայի մտերիմ ընկերը։ Նկարչուհու հայրը՝ Բերտոլդ Լյովենշտամը, գործարարությամբ է զբաղվել Նախոդ քաղաքում (Չեխիա), որտեղ էլ ծնվել է Էմման[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.