Էմորիի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Էմորիի համալսարան (անգլ.՝ Emory University), ամերիկյան մասնավոր հետազոտական համալսարան, որ տեղակայված է Ատլանտայում (Ջորջիա նահանգ)։ Հիմնադրվել է որպես Էմորի քոլեջ 1836 թվականին Օքսֆորդում (Ջորջիա) մոթեդիստների ոչ մեծ խմբի կողմից և կոչվել է Ջոն Էմորիի պատվին[18], ով մեթոդիստական եկեղեցու հայտնի եպիսկոպոս էր։
Էմորիի համալսարան | |
---|---|
Տեսակ | մասնավոր համալսարան և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն |
Հիմնադրված է | 1836 |
Անվանված է | John Emory? |
Ընդհանուր անձնակազմ | 12 953 մարդ (սեպտեմբեր 2020)[1] |
Անդամակցություն | Օուկ Ռիջի համալսարանների միություն, ORCID[2][3], Թվային գրադարանի ֆեդերացիա[4], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[5], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[6][7], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[8], Կրթության ամերիկյան խորհուրդ[9], National Humanities Alliance?[10], Open Education Network?[11], Higher Education Leadership Initiative for Open Scholarship?[12], Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնություն[13], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[14], Հետազոտական գրադարանների կենտրոն[15] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[16] |
Երկիր | ԱՄՆ[17] |
Տեղագրություն | Ատլանտա |
Հասցե | 408 Administration Building, 201 Dowman Drive, Atlanta, GA, 30322[1] |
Կայք | emory.edu(անգլ.) |
Emory University Վիքիպահեստում |
1915 թվականին Coca-Cola ընկերության նախագահի օգնությամբ ոչ մեծ քոլեջը տեղափոխվել է Ատլանտայի մերձակայք և ստացել համալսարանի կարգավիճակ։ Նրա նպատակն է «գիտելիքների ստեղծումը, պահպանումը, սովորեցնելն ու կիրառումը՝ ծառայելով մարդկությանը»[19]։
Ներկայում համալսարանի կազմում գործում են 9 ակադեմիական դպրոցներ և քոլեջներ՝ Արվեստների ու գիտության քոլեջը, Օքսֆորդի քոլեջը, Լանի բարձրագույն դպրոցը, Իրավաբանական դպրոցը, Բժշկական դպրոցը, Նիլ Հոջսոն Վուդրաֆի բուժքույրերի դպրոցը, Ռոլինսի հասարակական առողջապահության դպրոցը, Քանդլերի աստվածաբանության դպրոցը, Ռոբերտո Գոյզուետի բիզնես դպրոցը։
2008 թվականին համալսարանն արժանացել է նախագահի մրցանակի հասարակական աշխատանքներին նվիրվածության, կրթական ծրագրերի ու քաղաքացիական ակտիվության համար[20]։
Էմորիի համալսարանը հաճախ համարվում է աշխարհի առաջատար հետազոտական համալսարաններից և Միացյալ Նահանգների լավագույն ինստիտուտներից մեկը[21][22][23][24][25][26][27]։ 2010 թվականին համալսարանն զբաղեցրել է 20-րդ տեղը U.S. News & World Report պարբերականի կողմից կազմված «Ազգային համալսարաններ» ցանկում[28], 61-րդ տեղը Times Higher Education World University Rankings համաշխարհային վարկանշային աղյուսակում[29], ինչպես նաև ընդգրկված է Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանշային աղյուսակի երկրորդ հարյուրյակում[30]։