Էյոն
քաղաք Հունաստանի Պելոպոնես թերակղզում / From Wikipedia, the free encyclopedia
Էյոն[2], նաև Էգիոն (հուն․՝ Αίγιον ή Αίγιο), քաղաք Հունաստանի Պելոպոնես թերակղզում։ Գտնվում է ծովի մակերևույթից 61 մետր բարձրության վրա[3], Կորնթոսյան ծոցի ափին, Պատրասից 30 կիլոմետր դեպի արևելք և Աթենքից 147 կիլոմետր դեպի հյուսիս։ Արևմտյան Հունաստան շրջանագիծի Ախեյա շրջանագծային միավորի Էյալիա համայնքի վարչական կենտրոնը։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների բնակչությունը կազմում է 20422 բնակիչ։
Բնակավայր | ||
---|---|---|
Էյոն | ||
Երկիր | Հունաստան | |
ԲԾՄ | 29 մետր | |
Բնակչություն | ▼20 249 մարդ (2021)[1] | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 2691 | |
Փոստային դասիչ | 25100 | |
Պաշտոնական կայք | aigialeia.eu | |
| ||
Էյոնը Կալավրիտսկյան և Էգիալիյսկյան թեմի Հունական ուղղափառ եկեղեցու հոգևոր վարչական կենտրոնն է, ինչպես նաև այն խոշոր նավահանգիստ է։
Էյոնը գտնվում է Պանահաիկոն լեռան ստորոտին։ Սելինուս գետը[2] թափվում է Վալիմատիկա գյուղի շրջակայքում գտնվող Կորինֆսկյան ծոց (Βαλιμίτικα): Այն Էյոնի կենտրոնից գտնվում է 5 կիլոմետր հեռավորության վրա։ Էյոնը անմիջականորեն տեղադրված է ծովափին, նավահանգստի և երկաթուղային կայարանի մեջև։
Էյոնը, Պատրասի և Պիրեյոսի հետ միասին XIX դարում եղել է չամիչի արտահանմամբ գլխավոր նավահանգիստներից մեկը։ Այժմ Էյոնի նավահանգիստը հիմնականում օգտագործվում է Chiquita Brands International կազմակերպչության կողմից։ Այդ կազմակերպությունը նավահանգստի միջոցով ադամաթուզ է ներմուծում Հունաստան։ 2013 թվականի օգոստոսի 7-ին նավահանգստի հյուսիս-արևմուտքում բացվել է նոր 256 մետրանոց կառանացից։ Ծրագիրը իրագործվել է 8,6 մլն եվրոյով։ Այն նախատեսված էր առևտրի ու քաղաքի զբոսաշրջիկական հնարավորությունները լայնացնելու համար։
Էյոնում, Կորնթոսյան ծոցի ափին գտնվում է Բոգորիդիցա Տրիպիտի տաճարը։ Այնտեղ է գտնվում Տրիպիտի հնագույն բնապատկերը։
1835 թվականին ստեղծվել է համայնք, իսկ 1912 թվականին՝ (ՖԵԿ 256Ա) Էյոնի համայնք[4]։ Էյոնի համայնքային խմբակցության մեջ ներառված են չորս մարդաբնակ վայրեր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների բնակչությունը կազմում է 20644 բնակիչ։ Հրապարակը 19,299 քառակուսի կիլոմետր է[3]։
Բնակավայր | Բնակչույթուն (2011), մարդ |
---|---|
Այոս Նիկոլաոս | 23 |
Սոտիր | 159 |
Ֆոնիսկարյա | 60 |
Էյոն | 20422 |
- Անդրեաս Լոնդոն (1786—1846) — Հունական հեղափոխության մասնակից։
- Դմիտրիոս Մելետոպուլոս (1796—1858) — Հունական հեղափոխության մասնակից։
- Ֆաներոմենի եկեղեցին, ճարտարապետ Էրնեստ Ցիլերի աշխատանքը
- 2021 Greek census
- Греция. Справочная карта. Масштаб 1:Կաղապար:Число / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.(ռուս.)
- Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 355. — ISSN 1106-5761.(հուն.)
- «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Δ. Αιγίου (Αχαΐας και Ήλιδος)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.(հուն.)
- «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.(հուն.)