Էնգելբերտ Համփերդինք
From Wikipedia, the free encyclopedia
Էնգելբըրտ Համփըրդինք (իսկական անունը՝ Առնոլդ Ջորջ Դորսի, մայիսի 2, 1936(1936-05-02)[2][3], Չեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), Հնդկաստանում ծնված բրիտանացի նշանավոր փոփ երգիչ։ Համփըրդինքին բնորոշել են որպես «հուզառատ բալլադների հրաշալի կատարողի»[4]։ Նրա Release Me և The Last Waltz սինգլները, որոնք 1967 թվականին բարձր տեղեր են գրավել Մեծ Բրիտանիայի երաժշտական չարթերում, վաճառվել են ավելի քան մեկական միլիոն օրինակով[5]։ Հյուսիսային Ամերիկայում մեծ հաջողություն են ունեցել նաև After the Lovin (1976) և This Moment in Time (1979) սինգլները։ Համփըրդինքն ընդհանուր առմամբ վաճառել է 140 միլիոնից ավելի ձայնագրություններ աշխարհի տարբեր երկրներում[6]։ Նա եղել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը 2012 թվականի եվրատեսիլյան մրցույթում[7] և եզրափակիչ փուլում հանդես է եկել «Love Will Set You Free» կոմպոզիցիայի կատարմամբ[8]։
Էնգելբերտ Համփերդինք | |
---|---|
Էնգելբըրտ | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Engelbert Humperdinck |
Ի ծնե անուն | Առնոլդ Ջորջ Դորսի, Arnold George Dorsey |
Նաև հայտնի է որպես | Engelbert Humperdinck և Gerry Dorsey |
Ծնվել է | մայիսի 2, 1936 (87 տարեկան) Մադրաս, Բրիտանական Հնդկաստան Չեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | Ավանդական պոպ Օրկեստրային պոպ |
Մասնագիտություն | Երգիչ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | դաշնամուր, վոկալ և սաքսոֆոն |
Գործունեություն | 1956–ներկա |
Լեյբլ | Decca Records Epic Records White Records |
Ամուսին | Պատրիցիա Հիլի[1] |
Պարգևներ | |
Կայք | engelbert.com |
Engelbert Humperdinck (singer) Վիքիպահեստում |