Էնդի Սերքիս
From Wikipedia, the free encyclopedia
Էնդրյու Քլեմենտ, Էնդի Սերքիս[4][5] (անգլ.՝ Andrew Clement Serkis, ապրիլի 20, 1964(1964-04-20)[1][2][3], Ռուիսլիփ, Միացյալ Թագավորություն), հայկական արմատներով անգլիացի դերասան, ռեժիսոր և գրող։ Առավել հայտնի է իր հետևյալ դերերով՝ Գոլլում՝ «Մատանիների տիրակալը» (2001-2003) և «Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն» (2012), Քինգ Քոնգ՝ «Քինգ Քոնգ», Կեսար՝ «Կապիկների մոլորակի ապստամբությունը» (2011) և «Կապիկների մոլորակը․ հեղաշրջում» (2014), կապիտան Հեդոք՝ Սթիվեն Սփիլբերգի «Տինտինի արկածները․ «Միաեղջյուրի» գաղտնիքը» ֆիլմերում։ Առաջիկա ծրագրերում է նկարահանվել Սնոուքի («Աստղային պատերազմներ. Էպիզոդ VII. Ուժի արթնացում», 2015) և Բալուի («Ջունգլիների գիրքը․ սկիզբ», 2017) դերերում։
Էնդի Սերքիս Andy Serkis | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1964(1964-04-20)[1][2][3] (60 տարեկան) |
Ծննդավայր | Ռուիսլիփ, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն |
Կրթություն | Լանկաստերի համալսարան, Սուրբ Բենեդիկտոսի դպրոց և The County College, Lancaster? |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, գրող, դերասան, հնչյունավորող, թատրոնի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և պրոդյուսեր |
Ամուսին | Լորեյն Էշբորն |
Անդամություն | The County College, Lancaster? |
Երեխաներ | Լուիս Էշբորն Սերքիս, Ռուբի Էշբորն Սերքիս և Սոննի Էշբորն Սերքիս |
Կայք | serkis.com |
Andy Serkis Վիքիպահեստում |
Սերքիսն ստացել է «Կայսրություն», ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ, 2 Սատուրն և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ։
Սերքիսը անվանակարգվել է նաև Ոսկե գլոբուս մրցանակին՝ մարմնավորելով սերիական մարդասպան Յան Բրեդիին բրիտանական Longford ֆիլմում (2006), Ֆիլմերի բրիտանական ակադեմիայի մրցանակի՝ փանք-ռոք երաժիշտ Յան Դյուրիի դերակատարման համար («Sex & Drugs & Rock & Roll», 2010)։