Էնդրյու Ուիգինս - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Էնդրյու Ուիգինս.

Էնդրյու Ուիգինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Picto infobox baschet.png
Էնդրյու Ուիգինս
Andrew Wiggins

Ակումբ
Գոլդեն Սթեյթ Ուորիորս
Դիրքը Թեթև հարձակվող
Համար № 22
Ի ծնե տրված անունը Էնդրյու Քրիստիան Ուիգինս
Andrew Christian Wiggins
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 23, 1995 (26 տարեկան)
Ծննդավայր
Տորոնտո, Օնտարիո, Կանադա
Ազգություն
Կանադացի
Հասակ 2,03 մ
Քաշ 91 կգ
Դպրոց Վոնի ավագ դպրոց (Վոն, Օնտարիո)
Հանթինթոնի նախապատրաստական դպրոց
(Հանթինգթոն, Արևմտյան Վիրջինիա)
համալսարան Կանզասի համալսարան
(2013–2014)
Դրաֆթի տարի 2014 / ռաունդ` 1 /ընտ.` 1-ին
Դրաֆթ ակումբ Կլիվլենդ Կավալիերս
Կարիերայի պատմություն
Մինեսոտա Թիմբերվուլվզ (2014-2020)
Գոլդեն Սթեյթ Ուորիորս (2020-այժմ)
Մրցանակներ

  • Կոնսենսուս All-American երկրորդ թիմ (2014)
  • All-Big 12 առաջին թիմ (2014)
  • Big 12 տարվա առաջինկուրսեցի (2014)
  • ԱՄՆ Միստր Բասկետբոլ (2013)
  • Գեյթորեյդի վարկածով տարվա բասկետբոլիստ (2013)
  • Նեյսմիթի անվան տարվա դպրոցական բասկետբոլիստ (2013)
  • McDonald's All-American (2013)
Կարիերայի ցուցանիշներ
ՖԻԲԱ Մ-17 աշխարհի առաջնություն
 Բրոնզ — Գերմանիա 2010
ՖԻԲԱ-ի Մ-18 Ամերիկայի առաջնություն
 Բրոնզ — Բրազիլիա 2012

Էնդրյու Քրիստիան Ուիգինս (անգլ.` Andrew Christian Wiggins, ծնվ.` փետրվարի 23, 1995 թ.), կանադացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Գոլդեն Սթյեթ Ուորիորս» ակումբում, որպես թեթև հարձակվող և հարձակվող պաշտպան։

Ծնվել է Տորոնտոյում։ Երկու տարի հաճախել է Վոն (Օնտարիո նահանգ, Կանադա) քաղաքի համանուն ավագ դպրոցը, իսկ այնուհետև տեղափոխվել Հանթինգթոնի նախապատրաստական դպրոց (Արևմտյան Վիրջինիա նահանգ, ԱՄՆ)։ Դպրոցական կարիերայից հետո ընդունել է Կանզասի համալսարանի կրթաթոշակային ծրագիրը և 2013-14 մրցաշրջանն անցկացրել համալսարանի բասկետբոլային թիմում։ Անցկացրած մրցաշրջանից հետո Ուիգինսի միջին ցուցանիշներն էին 17,1 միավոր (մ/խ), 5,9 անդրադարձ (ա/խ), ինչպես նաև երեքմիավորանոց նետումների 34,1% արդյունավետություն[1]։ 2013 թվականին համարվել է համալսարանային առաջնությունում հանդես եկող լավագույն սիրողական բասկետբոլիստը։

Ընտրվել է NBA-ի 2014 թվականի դրաֆթի[2][3] առաջին ընտրությամբ՝ դառնալով երկրորդ անընդմեջ կանադացին, ով ընտրվում է դրաֆթի 1-ին համարով։ 2014 թվականի օգոստոսի 23-ին «Կլիվլենդ Կավալիերսի», «Մինեսոտա Թիմբերվուլվզի» և «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսի» միջև տեղի ունեցած եռակողմ փոխանակման շրջանակներում Ուիգինսը և թիմակից Էնթոնի Բենեթը, «Ֆիլադելֆիայի» բասկետբոլիստ Թադեուս Յանգի հետ տեղ են գտնում «Մինեսոտայում», Քևին Լավը տեղը է գտնում «Կլիվլենդում», իսկ «Ֆիլադելֆիան» իր հերթին ձեռք է բերում Ալեքսեյ Շվեդին, Լյուկ Ռիչարդ Մ՛Բահ ա Մուտեին և հաջորդ տարվա դարֆթի առաջին ռաունդի ընտրության իրավունք[4]։ ABA-ի և NBA-ի միավորումից ի վեր Ուիգինսը Քրիս Ուեբերից հետո դառնում է երկրորդ բասկետբոլիստը, ով ընտրվելով դրաֆթի առաջին ընտրությամբ և ընդհանրապես հանդիպում չանցկացնելով ընտրող թիմի կազմում տեղափոխվում է մեկ այլ թիմ[5]։

Մասնակցել է նաև ՖԻԲԱ-ի մինչև 17 (2010) և մինչև 18 (2012) տարեկանների աշխարհի առաջնություններին՝ ներկայացնելով Կանադայի երիտասարդական հավաքականը և յուրաքանչյուր առաջնության ժամանակ նվաճելով բրոնզե մեդալ։ 2010 թվականի առաջնության ժամանակ թիմակցել է նախորդ տարվա դրավթի առաջին ընտրություն Էնթոնի Բենեթի հետ[6]։

Ծանոթագրություններ

  1. «Խաղացողի էջ։ Էնդրյու Ուիգինս»։ «ESPN.com»։ Վերցված է Փետրվարի 19, 2014 
  2. Էրիկ Պրիսբել, Սկոտ Գլիսոն (Մարտի, 2014)։ «Կանզասի աստղ Էնդրյու Ուիգինսն հայտարարում է NBA-ի դրաֆթում մասնակցության մասին»։ «Յու Էս Էյ թըդեյ»։ Վերցված է Մարտի 31, 2014 
  3. Ջոնաթան Ջիվոնի (Մարտի 31, 2014)։ «Էնդրյու Ուիգինս մոք դրաֆթ»։ «Դրաֆթ էքսպրես»։ Վերցված է Մարտի 31, 2014 
  4. ««Թիմբերվուլվզը» եռակողմանի փոխանակման շրջանակներում ձեռք է բերում Էնդրյու Ուիգինսին, Էնթոնի Բենեթին և Թադեուս Յանգին»։ NBA.com։ «Թըրներս սպորտս ինտերակտիվ»։ Օգոստոսի 23, 2014։ Վերցված է Օգոստոսի 23, 2014 
  5. «Էնդրյու Ուիգինս-Քևին Լավ փոխանակումը տեղի կունենա»
  6. «Էնդրյու Ուիգինս»։ «Կանադա Բասկետբոլ»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-04-ին։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 5 

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Էնդրյու Ուիգինս
Listen to this article