Էնթոնի Էդվարդս (բասկետբոլիստ)
From Wikipedia, the free encyclopedia
Էնթոնի Էդվարդս (անգլ.՝ Anthony Edwards, օգոստոսի 5, 2001(2001-08-05), Ատլանտա), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող պաշտպան։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբում։
Արագ փաստեր Մինեսոտա Թիմբերվուլվզ, Ակումբ ...
Էնթոնի Էդվարդս Anthony Edwards | ||
Ակումբ | Մինեսոտա Թիմբերվուլվզ | |
---|---|---|
Դիրքը | Հարձակվող պաշտպան | |
Համար | № 2 | |
Ի ծնե տրված անունը | Էնթոնի Էդվարդս Anthony Edwards | |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 5, 2001 (22 տարեկան) | |
Ծննդավայր | Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 1,96 մ | |
Քաշ | 102 կգ | |
Դպրոց | Թերել (Ատլանտա, Ջորջիա) «Հոլի սպիրիտ» նախապատրաստական դպրոց (Ատլանտա, Ջորջիա) | |
համալսարան | Ջորջիա (2019–2020) | |
Դրաֆթի տարի | 2020 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին | |
Կարիերայի պատմություն | ||
Մինեսոտա Թիմբերվուլվզ (2020-այժմ) | ||
Մրցանակներ | ||
| ||
Փակել
Ծնվել է ԱՄՆ Ջորջիա նահանգի վարչակենտրոն Ատլանտա քաղաքում։ Վաղ տարիքում զբաղվել է ամերիկյան ֆուտբոլով[1]։ Ավարտել է Ատլանտայի «Հոլի սպիրիտ» նախապատրաստական դպրոցը, համարվելով լավագույն դպրոցական բասկետբոլիստներից մեկը։ Ուսանողական առաջնությունում մեկ ուսումնական տարի ներկայացրել է Ջորջիայի համալսարանը։ Ընտրվել է NBA-ի 2020 թվականի դրաֆթի 1-ին համարի ներքո՝ «Մինեսոտա Թիմբերվուլվզի» կողմից։
- O'Donnell, Ricky (2019 թ․ հունվարի 15). «The origin story of high school basketball's 'Ant-Man'». SB Nation. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էնթոնի Էդվարդս կատեգորիայում։ |
- Էջը NBA.com կայքում(անգլ.)