Էնթոնի Ջեյմս Լեգետ
From Wikipedia, the free encyclopedia
Սըր Էնթոնի Ջեյմս Լեգետ (անգլ.՝ Anthony James Leggett, մարտի 26, 1938(1938-03-26)[1][2], Camberwell, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի-ամերիկացի ֆիզիկոս, աշխատում է Իլինոյսի համալսարանում, որպես պրոֆեսոր։ 2003 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է համատեղ Վիտալի Գինզբուրգի և Ալեքսեյ Աբրիկոսովի հետ, «հեղուկ հելիում-3-ի գերհոսունության տեսության և երկրորդ դասի գերհաղորդականության տեսության ստեղծման համար»։ Իր աշխատանքներով Լեգետը հիմք է ստեղծել միկրոսկոպիկ դիսիպատիվ համակարգերի քվանտային ֆիզիկայի հետազոտությունների համար, ինչպես նաև կոնդենսացված համակարգերի կիրառմանը քվանտային մեխանիկայի հիմունքների ստուգման համար։
Հանդիսանում է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ 1997 թվականից[10], Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի Ամերիկյան փիլիսոփայական միության անդամ 1996 թվականից, ինչպես նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ 1999 թվականից։ Լեգետը նաև հանդիսանում է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ 1980 թվականից[11], ինչպես նաև Ամերիկյան ֆիզիկական միության, Ամերիկյան ֆիզիկայի ինստիտուտի անդամ և Մեծ բրիտանիայի Ֆիզիկայի ինստիտուտի պատվավոր անդամ։
1983 թվականից դասավանդում է Իլինոյսի համալսարանում, այժմ հանդիսանում է ֆիզիկայի պրոֆեսոր։
Լեգետը ունի կրկնակի քաղաքացություն՝ բրիտանական և ամերիկյան։
2016 թվականին, այլ նոբելյան մրցանակի դափնեկիրների հետ ստորագրել է բաց նամակ ուղղված Գրինփիս-ին, Միավորված ազգերի կազմակերպությանը և աշխարհի պետությունների կառավարություններին, որը կոչ էր անում դադարեցնել պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ[12][13][14]։
- Ֆրից Լոնդոնի մրցանակ (1981)
- Սայմոնի հիշատակի մրցանակ (1981)
- Բրիտանական Ֆիզիկայի ինստիտուտի Դիրակի մեդալ և մրցանակ (1992)
- Ջոն Բարդինի մրցանակ (1994)
- Վոլֆի ֆիզիկայի մրցանակ (2002/2003)
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (2003)
- Munzinger Personen (գերմ.)
- Notable Names Database — 2002.
- Mathematics Genealogy Project — 1997.
- Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- Anthony Leggett (անգլ.)
- Anthony Leggett (անգլ.)
- Է. Ջ. Լագետ։ «Գերհոսուն 3-He. վաղ պատմությունը տեսաանի աչքերով»։ Նոբելյան դասախոսություն // «Ֆիզիկական գիտությունների հաջողություններ», հատոր 174, թողարկում 11, նոյեմբեր 2004
- Տեղեկություններ Նոբելյան կոմիտեի կայքում (անգլ.)