Էնիո
From Wikipedia, the free encyclopedia
Էնիո (/ᵻˈnaɪoʊ/, հին հունարեն՝ Ἐνυώ), հունական դիցաբանությունում[1] մոլեգին ռազմի աստվածուհի, Արեսի ուղեկիցը[2]։ Անվանվել է նաև «Պատերազմի քույր»[3]։
Էնիոն շփոթություն է ստեղծել մարտի դաշտում, կռվողների մեջ զայրույթ է սերմանել։
Տարբերակներից մեկում (Հեսիոդոս. «Թեոգոնիա») նա գրայաներից մեկն է[4]՝ երեք քույրեր, որոնք միասին ունեին մեկ աչք և մեկ ատամ, հետհոմերոսյան առասպելներում՝ ծովային Փորկիս աստվածության և Կետոյի դուստրը, Դեյնոյի և Պեփրեդոյի քույրը[5], այլ տարբերակներում՝ Փորկիսի դուստրն է, ճակատամարտերի Պոլեմոս աստծո և Լադոն վիշապի քույրը, Արեսի մայրը, քույրը, դուստրը կամ ստնտուն։ Հռոմում նույնացվել է Բելլոնա ռազմի աստվածուհու հետ[6]։
Անվանվել է բաքոսուհի[7]։ Էնիոյի արձանը գտնվել է Աթենքում[8]։