From Wikipedia, the free encyclopedia
Էնն Բեննոն (իսկական անունը` Էնն Ուելդի, անգլ.՝ Ann Bannon, սեպտեմբերի 15, 1932, Ջոլիետ[1]), ամերիկացի գրող և մանկավարժ։
Էնն Բեննոն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1932 (92 տարեկան) |
Ծննդավայր | Ջոլիետ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան (1954), Կալիֆորնիայի պետական համալսարան, Սակրամենտո և UIUC College of Media? |
Երկեր | Odd Girl Out?, I Am a Woman?, Women in the Shadows?, Journey to a Woman? և Beebo Brinker? |
Մասնագիտություն | լեզվաբան, վիպասան, գրող և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Կալիֆորնիայի պետական համալսարան, Սակրամենտո |
Անդամություն | Kappa Kappa Gamma? |
Կայք | annbannon.com |
Ann Bannon Վիքիպահեստում |
Է. Ուելդիի մանկությունը և պատանեկությունը անցել է Հինսդեյլ քաղաքում (Իլինոյս նահանգ), որտեղ նրան դաստիարակել են մայրն ու խորթ հայրը։ Սովորել է Իլինոյսի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է գրականություն։ 1957-1962 թվականներին Է. Ուելդին, Էնն Բեննոն կեղծանվան տակ, գրել է հինգ վեպ, որոնք միավորվել են Բեբո Բրինկլերի ժամանակագրությունը շարքում (The Beebo Brinkler Chronicles), որում գործող անձինք լեսբուհու ակնհայտ կերպարով կանայք են։ 1962 թվականին Է. Բեննոնն ավարտել է գրողի իր գործունեությունը և շարունակել է ուսումը նախ Կալիֆոռնիայի համալսարանում, Սակրամենտոյում, այնուհետև` Սթենֆորդի համալսարանում, որտեղ նրան տրվել լեզվաբանության դոկտորի գիտական աստիճան։ Ավելի ուշ նա սկսել է անգլերեն դասավանդել Կալիֆոռնիայի համալսարանում։
1954 թվականին Է. Բեննոն ամուսնացել է և, 1980-ականների սկզբին, ամուսնական կյանքից 27 տարի հետո, բաժանվել է իր ամուսնուց։
1984 թվականին Ջոն Սկալոտի նկարահանած «Քարե պատի առաջ» (Before Stonewall) վավերագրական ֆիլմում, ինչպես նաև կանադական «Արգելված սերը։ Լեսբիական կյանքի անամոթ պատմությունները» (Forbidden Love: The Unashamed Stories of Lesbian Lives) վավերագրական ֆիլմում օգտագործվում են Է. Բեննոնի աշխատանքները։ Է. Բեննոնի գրքերին բազմիցս շնորհվել են տարբեր գրականության մրցանակներին։ 2001 թվականին նրա ստեղծագործությունների ժողովածուն վերահրատարակվել է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.